Երեկ հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավարն էլ կդառնա Արթուր Վանեցյանը, այնպես ստացվեց, որ երկու խմբակցություններն էլ ղեկավարելու են գեներալները, իսկ իշխող Քաղպայմանագրում որոշում են կայացրել այդ պոստում նշանակել ճամբարափոխ, ԼՀԿ-ից իշխանություն տեղափոխված Հայկ Կոնջորյանին։
Ինչ վերաբերում է խմբակցության քարտուղարներին, իշխող ֆրակցիայի քարտուղար լինի Նազելի Բաղդասարյանը, «Հայաստան»-ինը՝ Արծվիկ Մինասյանը, իսկ «Պատիվ ունեմ»-ում կորոշեն վաղը, ընտրությունը կլինի երկու ՀՀԿ-ականների՝ Հայկ Մամիջանյանի եւ Տիգրան Աբրահամյանի միջեւ։