Եվրոպայի մեծ մասում գերակշռում է կորոնավիրուսի Դելտա շտամը: Այս մասին հուլիսի 23-ին հաղորդել են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոն, գրում է korrespondent.net կայքը:
Այսպիսով, հունիսի 28-ից հուլիսի 11-ը ընկած ժամանակահատվածում հավաքված տվյալների համաձայն, Դելտա շտամը գերակշռում է տեղեկատվություն տրամադրած 28 երկրներից 19-ում: 19 երկրներում հայտնաբերված Դելտա շտամի մասնաբաժինը կազմում է 68.3%, իսկ Ալֆա շտամինը` 22.3%:
«Առաջիկա ամիսներին Դելտա տարբերակը կդառնա գերիշխող աշխարհում, այն արդեն նույնականացվել է եվրոպական գրեթե բոլոր երկրներում: Այն կշարունակվի տարածել և դուրս կմղի այլ տարբերակների տարածումը, եթե նոր, ավելի մրցունակ վիրուս չհայտնվի»,- ասված է հայտարարության մեջ:
Կազմակերպությունների ներկայացուցիչները խրախուսում են պատվաստումների արագացումը, քանի որ պատվաստումները թույլ են տալիս ավելի հեշտ տանել վարակը: