f

Անկախ

Նույնիսկ դա է խրտնեցնում իշխանություններին. արգելվել է «Հայաստան» դաշինքի ստորագրահավաքը


Գեղամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ոստիկանության գործողությունները։ Ոստիկանության լրատվության ու հասարակայության հետ կապերի վարչություն զանգերն անպատասխան են մնում։

 «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ ոստիկանությունն այսօր արգելել է Սյունիքի համայնքապետների ազատության պահանջով Երևանում կազմակերպված ստորագրահավաքը։

«Երեկվանից մեկնարկել էր ստորագրահավաքը, բազմաթիվ քաղաքացիներ միանում էին ստորագրահավաքին, նույնիսկ դա է խրտնեցնում, վախեցնում այս իշխանություններին։ Ստորագրահավաքն արգելելու հետ կապված որևէ տրամաբանական, մարդկային բացատրություն չկա։ Ինչպես բազմաթիվ մարդիկ, այդ թվում Սյունիքի համայնքների մեր ղեկավար ընկերները, անօրինական ձերբակալվեցին, բերման ենթարկվեցին, այնպես էլ նույն անօրինականությունը շարունակվում է նաև այժմ»,– ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով, Հայաստանի ոստիկանության ու իրավապահ համակարգի գործողություններում վերացել է որևէ տրամաբանություն, բացի իշխանությանը ցուցադրաբար ծառայելուց։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի ստորագրահավք արգելելու մասին ոստիկանությունից մեկնաբանելու մեր փորձերն առայժմ որևէ արդյունք չեն տալիս։ Ոստիկանության լրատվության ու հասարակայության հետ կապերի վարչություն զանգերն անպատասխան են մնում։

Հիշեցնենք` հուլիսի 23-ից Հյուսիսային պողոտայում «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ ստորագրահավաք էր սկսվել ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետների։

«Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ստորագրահավաքը նախ արձանագրումն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր քաղբանտարկյալներ կան։ Ըստ նրա` իրավասու մարմինները պարտավոր են ստորագրահավաքն ընդունել որպես հանրագրի մի ձև և պատշաճ ընթացք տալ դրան։

ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ու Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։

Կալանավորվել էր նաև Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց։ 

 

«Հայաստան» դաշինքի ստորագրահավաք կալանավորում

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին