Ռուսաստանում, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի 23 947 դեպք է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Մեկ օր առաջ գրանցվել էր վարակման 23,811 դեպք:
Նշվում է, որ հիվանդների 10.2% -ը կորոնավիրուսի կլինիկական դրսեւորումներ չեն ունեցել: Անցած օրվա ընթացքում 799 մարդ COVID-19- ի զոհ է դարձել, մինչդեռ 21952 հիվանդ բուժվել է:
Վերջին 24 ժամվա ընթացքում դեպքերի թվով առաջատարներն էին Մոսկվան (3,376), Մոսկվայի մարզը (2,096), Սանկտ Պետերբուրգը (1,937): Վարակման բոլոր դեպքերից առավել քիչ թվով դեպքեր հայտնաբերվել են Չուկոտկայի ինքնավար օկրուգում (16)։
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 6,102,469 դեպք: Ամբողջ ժամանակահատվածում մահացել է 153 095 մարդ, վերականգնվել է 5 471 956 մարդ: