f

Անկախ

«Ադրբեջանն այս քայլերով ձգտում է կոշտ օղակի մեջ վերցնել Հայաստանը և այն դարձնել ամբողջությամբ իր քմահաճույքից կախված երկիր»․ադրբեջանագետ


ՀՀ սահմանններին լարվածություն ստեղծելով Ադրբեջանը ձգտում է հող նախապատրաստել իր անկլավների վերադարձի համար, կարծում են մասնագետները։ Խոսելով Երասխին զուգահեռ նաև Գեղարքունիքում լարվածության մասին՝ նրանք  նշում են՝ Ադրբեջանին բնորոշ ձեռագիր է ուշադրությունը շեղելու համար լարվածություն ստեղծել մի վայրում, իսկ բուն գործողությունները նախաձեռնել մեկ այլ վայրում։ Բացի այդ, նպատակն է երկրում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ Հայաստանը համաձայնի իր համար ոչ նպաստավոր փաստաթղթի կամ պայմանների։

«Ադրբեջանն աչք է դրել ՀՀ-ին մնացած Ադրբեջանական ԽՍՀ անկլավների վրա, որոնց դիմաց ժամանակին ստացել է Արծվաշենը։ Հայկական էքսկլավների մասին ոչ ոք չի խոսում, մինչդեռ Ադրբեջանի տարածքում շատ էքսկլավներ են մնացել»,- «Անկախի» հետ զրույցում ասում է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը  պատրաստակամորեն Սյունիքում Ադրբեջանին հանձնեց Շուռնուխի և Ներքին Խնձորեսկի մի մասը, Դավիթ Բեկը, Գորիս-Կապան ճանապարհի մի մասը։

«Մենք այդ զարգացումների ականատեսն ենք եղել Սյունիքում։ Հիմա հերթը հասել է Երասխի հատվածին։ Ադրբեջանը, չհանդիպելով որևէ դիմադրության, ուզում է վերցնել այն, ինչ իրեն պետք է»,- ասում է Ադիբեկյանը և հավելում, որ Երասխով է անցնում Հայաստանի կարևորագույն մայրուղիներից մեկը և դրա կորուստը կարող է ողբերգություն դառնալ մեր երկրի համար։

«Եթե այդ ճանապարհն անցնի Ադրբեջանի հսկողության տակ, վտանգված կլինեն այդ հատվածով անցնող մարդիկ և բեռները։ Հայաստանը ստիպված կլինի հսկայական միջոցներ ծախսել՝ այլընտրանքային ճանապարհ կառուցելու համար»,- ասում է նա։

Ադրբեջանագետի համոզմամբ՝ «Ադրբեջանն այս քայլերով ձգտում է  կոշտ օղակի մեջ վերցնել Հայաստանը և այն դարձնել ամբողջությամբ իր քմահաճույքից կախված երկիր»․ «Ադրբեջանը ձգտում է Հայաստանը վերածել Լեսոթո (դեպի ծով ելք չունեցող ամբողջությամբ անկլավային երկիր)։ Նրան այդպիսի  կախման մեջ գտնվող, հնազանդ Հայաստանն, իհարկե, շատ ձեռնտու է»։

Հարցին, թե արդյոք թուրքական հետք տեսնում է հայ-ադրբեջանական սահմանին և հատկապես Երասխի հատվածում ստեղծված իրավիճակում, քանի որ Երասխը Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի, Ադիբեկյանն ասում է․ «Իհարկե, թուրքական հետք տեսնում եմ  բոլոր իրադարձություններում, որոնք կապված են Հայաստանի և Արցախի հետ, որովհետև Ադրբեջանն այդքան չկա, որ ինքնուրույն մտնի ռազմական գործողությունների մեջ և ինքնուրույն այսպիսի լկտի վարք ցուցաբերի։ Թուրքիան ասում է՝ արա, կպահեմ քեզ»։

Անդրադառնալով հնարավոր լայնածավալ պատերազմի հեռանկարին՝ ադրբեջանագետն ասում է, որ նման զարգացում չի կանխատեսում։ «Լայնածավալ  ռազմական գործողությունների հնարավորություն չեմ տեսնում։ Որովհետև Հայաստանը  չունի ոչ հնարավորություն, ոչ սպառազինություն լայնածավալ պատերազմին դիմադրելու, հետևաբար դրա կարիքը հակառակորդը չունի։ Նրանք մանր խմբերով հանգիստ կարող են մտնել ու ջախջախել, մանավանդ որ  հայկական բանակը թիկունքի կողմից ջախջախում է Փաշինյանը և նրա ոհմակը»։

Ի տարբերություն Ադիբեկյանի, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանը կարծում է, որ սահմանային լարվածությունը կարող է վերածվել Հայաստանի Հանրապետության դեմ «նոր ու լիարժեք պատերազմի»։

Նրա կարծիքով՝ պատահական չէ ընտրված նաև Երասխի ուղղությունը։ «Այն բազմաթիվ առումներով Հայաստանի ամենառազմավարական կետերից է, որին տիրող ուժը կարող է թելադրող լինել ոչ միայն Նախիջևանի ուղղությամբ, այլև ողջ Հարավային Կովկասում։ Պատահական չէ, որ 1990թ. մեր առաջին ինքնապաշտպանական մարտերը ընթացել են հենց այս ուղղությամբ և պսակվել հաջողությամբ»,- ասում է Գեղամյանը։

Գեղամյանը նաև ընդգծում է թուրքական հետքը  Երասխի ուղղությամբ ռազմական գործողությունների հետևում։ «Այս տարածքը Թուրքիայի թիրախում է որպես տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության առաջնային ուղղություն՝ Իրանից մինչև Վրաստան ու Միջին Ասիա։ Ուստի անհնար է կարծել, որ Ադրբեջանի կողմից Երասխի ուղղությամբ հարձակման փորձերը միայն Ադրբեջանի նախաձեռնությունն են»,- ասում է նա։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը բխում է Շուշիի համաձայնագրից, որ վերջերս կնքեցին Թուրքիան և Ադրբեջանը։ Այս մասին նա հայտարարել է 168․am-ի հետ զրույցում։

«Ես կարծում եմ, որ Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բոլոր գործողությունները մեր տարածաշրջանում համաձայնեցված են կամ ուղղորդվում են Թուրքիայի կողմից: Այսօր մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Շուշիի հայտարարագրից պարզ է և երևում է, որ երկու երկրները սկսել են գործընթաց, որի նպատակն է՝ ստեղծել դաշնային պետություն: Ես կարծում եմ՝ մենք արդեն կարող ենք արձանագրել, որ ամեն դեպքում այդ նպատակը երկու պետությունների առջև դրված է, և ես դա դիտարկում եմ ոչ միայն՝ Թուրքիա, Ադրբեջան՝ այդ երկու պետությունների սերտաճման գործընթաց, այլ նաև՝ պանթուրքիստական ծրագրերի տեսակետից: Փաստորեն, Ադրբեջանը պանթուրքիստական ծրագրերի տեսակետից դառնում է առաջինը, որ, այսպես ասած, բռնում է այդ ճանապարհը և պետք է օրինակ հանդիսանա այլ թուրքալեզու պետությունների համար: Այնպես որ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր սահմանին՝ Նախիջևանի հետ, Երասխում, դրանում, ըստ էության, ես համոզված եմ՝ թուրքական շատ ուժեղ մասնակցություն կա:

Կարծում եմ, որ այդ գործողությունները, որը մենք ակնհայտորեն տեսնում ենք, և ծրագրերը, որ վերլուծությունների միջոցով մենք կարողանում ենք բացահայտել, պետք է շատ լուրջ ուշադրության արժանանան մեր իշխանությունների կողմից, և պետք է դրան փորձել հակահարված տալ առաջինը դիվանագիտական միջոցներով, և, իհարկե, ռազմական առումով պատրաստ լինել ամեն տեսակի պրովոկացիաների»,- ասել է Սաֆրաստյանը։

 

 

հայ-ադրբեջանական սահման Երասխ Գեղարքունիքի մարզ խմբագրի ընտրանի

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին