f

Անկախ

Ընդդիմադիր փոխխոսնակի հարցին իշխանության միջամտելն իր սահմանադրական կարգավիճակից կտրուկ շեղում է․ Արամ Վարդևանյան


Ընդդիմադիր ուժի փոխխոսնակի  հարցին իշխանության որևէ կերպ միջամտելը իր սահմանադրական կարգավիճակից կտրուկ շեղում է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝  անդրադառնալով ՔՊ-ից ընտրված պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը ոչ թե պետք է լինի «Հայաստան», այլ «Պատիվ ունեմ» դաշինքից։

«Սահմանադրությունը նախատեսում է ընդդիմադիր խոսնակի պաշտոնի տրամաբանություն, և դա պատահական չէ։ Դա ենթադրում է առավել շատ ձայներ ստացած ուժին դրա վերագրումը։ Այդպես է նաև մեր քաղաքական մշակույթը զարգացել խորհրդարանում, որովհետև փոխխոսնակ ունենալու տրամաբանությունը զսպումների և հակակշիռների ապահովումն է։ Ընդդիմադիր ավելի մեծ ուժը, բնականաբար, այդ լծակների իրականացման հնարավորությունն ավելի պատշաճ է ունենում, քան ավելի քիչ ձայն ստացածը։ Սա սահմանադրական պահանջի իրացում է, որն ունի տրամաբանություն։ Փոխխոսնակի առաջադրումը ավելի շատ ձայներ ստացած ընդդիմադիր խմբակցությանն է, և այդպիսինն է սահմանադրության տրամաբանությունը։ Իշխանությունը չպետք է դա որոշի, որովհետև դրանով գործընթացը խաթարվում է»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանը բնական համարեց ընդդիմադիր ուժերի միջեւ խորհրդակցությունները, բայց առանց իշխող խմբակցության ուղղորդումների։

«Այդ կոնսուլտացիաների մեջ իշխանական մասնակցություն առհասարակ չի կարող լինել։ Այսինքն իշխանությո՞ւնը պետք է որոշի՝ ովքեր իրենց զսպեն և հակակշռեն։ Իշխանությունն առհասարակ պետք է չանդրադառնա այդ թեմային»,- նշեց Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ Սահմանադրությունը չի նախատեսում, որ 3  փոխխոսնակներից 2-ը  պարտադիր պետք է լինեն իշխանությունից։

«Սահմանադրությունը նախատեսում է, որ մեկը պետք է լինի ընդդիմությունից, բայց դա էլ չի նշանակում, որ պարտադիր մյուս երկուսը պետք է լինեն իշխանությունից»,- պարզաբանեց Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կառաջադրի «Պատիվ ունեմ» դաշինքը փոխխոսնակի թեկնածու, թե՝ ոչ, կախված է ընդդիմադիր երկու ուժերի խորհրդակցությունների արդյունքից։

 

Արամ Վարդևանյան Ազգային ժողով

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին