Թերթում ենք պատմության էջերը
ԱՇԽԱՏԵԼ Է ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔՈՒՄ
13-րդ դարի հայ գրիչ Բարսեղի մասին հակիրճ տեղեկություն գտա միայն Հայաստանի համառոտ հանրագիտարանի առաջին հատորում: Նրա ծննդյան և մահվան թվերը մնում են անհայտ: Հայտնի է, որ նա 1275թ. հաստատվել է Մշո Առաքելոց վանքում և Ներսես րաբունապետի պատվերով ընդօրինակել է մի քանի ձեռագրեր, որոնցից մեկը պահվում է Երևանի մատենադարանում /ձեռագիր N 3932/, երկրորդի մասին էլ հիշատակվում է N 6273 ձեռագրում: Նա աշխատել է Հաղպատի վանքում: 1281թ. ընդօրինակած ձեռագրերից մեկը պահվում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց մատենադարանում /ձեռագիր N 1758/, մյուսը մնացել է անավարտ և շարունակել են Հաղպատի վանքի գրիչներ Հովհաննեսը և Աբրահամը:
Կարծում եմ նման փաստագրական տեղեկությունները ունեն պատմագրական և ճանաչողական մեծ արժեք և հարկ է, որ դառնան ոլորտի մասնագետների, ինչպես նաև զբոսաշրջիկների և հետաքրքրասեր հանրությանը: Շարունակվող խոսակցությունները, քննարկումները, կարող են առիթ դառնալ նոր բացահայտումների և արժևորումների:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ