f

Անկախ

Ետպատերազմյան շրջանում անվճար հոգեբանական ծառայությունից օգտվում է արդեն 700-ից ավելի շահառու


Ետպատերազմյան շրջանում հոգեբանական աջակցության պետական ծրագրի շահառուների թիվն արդեն անցել է 700-ից:

Հրավիրված ասուլիսում ծրագրի կատարման ընթացքի մասին  մանրամասներ հայտնեցին պատասխանատուները:

«Առաջին փորձն է մեր իրականության մեջ: Պետությունը, ելնելով ժողովրդի ստացած հոգեբանական ազդեցություններից, անկումային տրամադրություններից, նպատակահարմար գտավ կազմակերպել ժողովրդի լայն զանգվածների հոգեբանական առողջության խնդիրը»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ  Հակոբյանը:

Կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է 100 մլն դրամ՝ հոգեբանական վերականգնման ծառայություն ստանալու համար: Հայտարարված մրցույթում շահել է Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը: Հիմնադրամը փոխադարձ համաձայնության պայմանագրով աշխատում է նաև հոգեբանական այլ կազմակերպությունների հետ: 8 հոգեբանական կազմակերպությունների կողմից մոբիլիզացվել են 60-ից ավելի որակավորված հոգեբաններ: Բուն աշխատանքները սկսվել են դեռ հունիսի 1-ին, պետք է իրականացվեն 6-ամսյա ժամկետում: Մինչև ծրագրի մեկնարկը ԱԻՆ-ի համապատասխան մասնագետները ևս աշխատել են բնակչության հետ, նախարարությունը հարյուրավոր զանգեր է ստացել: «Եվ սեփական վերլուծության արդյունքում նախարարության հոգեբանները հասկացել էին, որ բավականին լայն խոցելի շերտեր ունենք»,- ասաց Հակոբյանը:

ԱԻՆ հոգեբանական աջակցության ծրագրի ղեկավար Արտակ Գրիգորյանը նշեց, որ ծրագրի համապատասխան թիրախային խմբեր են հանդիսանում անհետ կորածների և ռազմագերիների ընտանիքի անդամները, պատերազմի ընթացքում գերեվարված զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները, պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները, անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները, պատերազմին մասնակցած զինծառայողները և կամավորականները, տեղահանվածները: Հոգեբանական աջակցության ընթացքում այդ անձինք ծառայություններ են ստանում մի շարք ուղղություններով՝ անհատական իրականացվող հոգեթերապիա, հոգեբանական աջակցություն, խմբային հոգեբանական աջակցություն, մատուցվում են նաև հոգեբանների շարժական խմբերի ծառայություններ: Բացի այդ, իրականացվում են նաև առցանց, հեռախոսային հոգեբանական ծառայություններ:

Գրիգորյանը, սակայն հավելեց, թե դեռևս ձևավորված չէ այն գիտակցությունը, որ պետք է դիմել հոգեբանի, նման դեպքում նախաձեռնությունն առավելապես հոգեբանների կողմից է լինում, որոնք փորձում են հայտնաբերել շահառուներին, աշխատել նրանց հետ: Սակայն ցանկացած շահառու կարող է կապ հաստատել հոգեբանական ծառայություններ մատուցող կոնսորցիումի անդամ որևէ կազմակերպության հետ կամ կապվել հատուկ ծրագիրը սպասարկելու համար ստեղծված հոգեբանական ծառայությունների մատուցման թեժ գծով, որն իրականացնում է համապատասխան խորհրդատվություն, ուղղորդում դեպի համապատասխան հոգեբանական ծառայություն:  Թեժ գծի համարն է 060 834 777:

Նախորդ օրվա տվյալներով արդեն 700-ից ավելի շահառուներ ստանում են հոգեբանական ծառայություններ: Ծրագրով նախատեսվում է առավելագույնը մինչև 8 սեանս հոգեբանական ծառայությունների մատուցում: 70-ից ավելին արդեն ավարտել են:

ԵՊԲՀ֊-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն էլ հավելեց, որ ոչ միայն Հայաստանում, նաև եվրոպական շատ զարգացած երկրներում կա այդ խնդիրը, երբ մարդիկ հապաղում են դիմել հոգեբանի: 20-25 տոկոս դեպքերում առանց մասնագիտական միջամտության խնդիրները բարդանում են և աստիճանաբար կարող են խանգարել ոչ միայն անձին, այլև նրա շրջապատի մարդկանց և հասարակությանը: Հիմնադրամի սոցիալական աշխատողը  զանգահարում է շահառուներին և տեղեկացնում, որ ստեղծվել է այդպիսի ծառայություն, կարող են դիմել:  

Անդրանիկ Հակոբյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին