f

Անկախ

Երկու զուգահեռ իրականություն` թշնամին դրսից է գնդակահարում, դավաճանների խումբը` ներսից. փաստաբան


Զուգահեռ երկու իրականություն. Մհեր Սահակյանի հետ Գեղարքունիքի մարզում ենք, ուր հերթական քաղաքական իրավախայտառակությունն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Զոլաքար համայնքի ղեկավարի լիազորություններն ավարտվել են, և մարզպետը նշանակել է համայնքի ղեկավարի ժ/պ, ում մարզպետարանի աշխատակիցներն այսօր ներկայացնում են աշխատանքի։ Չանդրադառնալով մարզպետի որոշման իրավաչափությանը` թերևս նշեմ, որ սույն նշանակումն ի սկզբանե տեղի է ունենում օրենքի հետևյալ կոպտագույն խախտումներով`

համայնքի անդամներին, այդ թվում` ավագանիներին թե՛ երեկ, թե՛ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել։

Նման իրավիճակում անհասկանալի է` մարզպետարանի աշխատակիցները համայնքի ղեկավարի ժ/պ-ին ու՞մ էին ներկայացնում։

Ավելին` դեռ երեկ համայնքի ղեկավարի աշխատասենյակը կապարակնքվել էր, ինչի մասին առկա է նաև նշում մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի այսօր կազմած արձանագրության մեջ, ով, սակայն որևէ կերպ չի անդրադարձել հանգամանքին, թե ո՞վ է երեկ կապարակնքել դռներն, ի՞նչ նպատակով և արդյո՞ք ուներ նման իրավասություն։ Մինչդեռ նշեմ` կապարակնքումը տեղի է ունեցել երեկ ըստ մարզպետարանի աշխատակիցների բանավոր հայտարարության` համայնքապետի ժ/պ-ի կողմից։

Ստացվում է` մարզպետի, մարզպետարանի աշխատակիցների բացահայտ ապօրինություններով, այդ ամենի ոստիկանական հովանավորչությամբ` նշանակումներ են կատարվում, դրանք կյանքի կոչվում։ Այս ամենը գուցե տարօրինակ լիներ, եթե չլիներ արդեն սովորական դարձած քաղաքական նպատակահարմարության խնդիրն, այն է` Զոլաքար համայնքի նախկին ղեկավարն, ով ի դեպ այժմ գտնվում է Առաջին համալսարանական հիվանդանոցում և պատշաճ չի ծանուցվել վերոհիշյալի մասին, նաև «Հայաստան» դաշինքի համախոհ է, իսկ նորանշանակ ժ/պ-ն հավանաբար իշխանահաճո ինչ-որ մեկը։

Այսպիսով` ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ամբողջապես հասկանալի են դառնում քաղաքական հետապնդումների այս խայտառակ շարքի պատճառներն ու նպատակները։

Իսկ Գեղարքունիքի մարզում այսօր վերստին թուրքը կրակում է, բնականաբար, դավաճանների խումբն էլ ոստիկանության բաժիններն է լցնում իր հող ու ջրին կապված ամենքին, գլխատում հատկապես սահմանամերձ շրջանները. թուրքի առջև ճամփա է բացում էլի։

Երկու զուգահեռ իրականություն` թշնամին դրսից է գնդակահարում, դավաճանների խումբը` ներսից։

Ահա սրանց ապագան` ապագայի զոհերն, ապագա կորուստներն ու ապագա քաղբանտարկյալները, մի խոսքով` ստրկացած ու թշվառ ապագան, ուրեմն աքսիոմ է այլևս` ապագա կա, եթե սրանք չկան»:

Վահե Եփրիկյան ՖԲ Գրառում

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին