Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը հիմնված է միայն միջուկային զենքի և նավթի պաշարների վրա: Գրում է Gazeta.ru-ն:
Երբ հուլիսի 27-ին ամերիկացի ղեկավարը խոսել է Ազգային հետախուզության տնօրենի շտաբում, հիշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ժնևում ունեցած հանդիպումը:
Բայդենի խոսքերով ՝ իր ռուս գործընկերն «իրական խնդիր» ունի:
«Նա ղեկավարում է այնպիսի տնտեսություն, որը միջուկային զենք և նավթահորեր ունի և ուրիշ ոչինչ: Ուրիշ ոչինչ», - ասել է Սպիտակ տան 46-րդ ղեկավարը:
Ըստ Բայդենի, Պուտինը գիտի, որ այժմ գտնվում է «տհաճ իրավիճակում»:
«Եվ սա, իմ կարծիքով, նրան ավելի վտանգավոր է դարձնում», - նշել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ -ի միջեւ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները կանցկացվեն հուլիսի 28-ին։