Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրում տիրող իրավիճակը պատերազմի ժամանակվա դժվարությունների հետ է համեմատել։ Նրա խոսքերով՝ համաճարակը «կրիտիկական պահ» էր Հյուսիսային Կորեայի համար:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Կորեական պատերազմում հրադադարի 68-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված վետերանների ազգային կոնֆերանսի շրջանակներում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Բայց, ինչպես և հաղթողների սերունդը, որը, բախվելով ամենալուրջ ազգային աղետին, ցուցաբերեց ամենամեծ քաջությունը և ձեռք բերեց ամենամեծ հաղթանակն ու պատիվը, այնպես էլ մեր սերունդը կշարունկի այս հիանալի ավանդույթը և ներկայիս դժվարին ու որոշիչ շրջանը ավելի նոր մեծ հաղթանակի կվերածի», - ասել է նա:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հաստատել էր, որ Հյուսիսային Կորեայում դեռևս կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։ Նշվում է, որ վերջերս թեսթավորված 718 քաղաքացիներից պարզվել է, որ ախտանիշ ունեցող 127 մարդիկ հիվանդ են գրիպի նման հիվանդությամբ:
Մայիսին ԿԺԴՀ-ում հայտարարեցին «քամու միջոցով Հարավային Կորեայից տարօրինակ օբյեկտների» ՝ թռուցիկների միջոցով կորոնավիրուսի հնարավոր փոխանցման մասին:
Բացի այդ, երկրի իշխանությունները մտահոգված էին, որ իբրև այլ երկրներում պատվաստանյութերը արդյունավետություն չեն ցուցաբերում կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում, ուստի հանրապետության բնակիչները պետք է լուրջ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեն: