f

Անկախ

Ուրբաթ օրը ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. ի՞նչ նոր դավերի մասին է խոսքը


Անկախ այսօրվա պատերազմական վիճակից, դեռ երեկ որոշ իմքայլական պատգամավորներ վերադասից ստացած հրահանգավորմամբ, պարզվում է, իրար են խառնվել, մտադիր են հուլիսի 30-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:

Yerevan.Today-ին փոխանցված տվյալներով՝ կառավարությունից է հանձնարարական իջեցվել՝ ուրբաթ օրը  իշխանական բոլոր պատգամվորներին պարտադիր կերպով բերման ենթարկել ԱԺ՝ քվորում ապահովելու համար.  

Կառավարության պահանջով Արարատ Միրզոյանն իր պաշտոնավարման վերջին  նիստով պետք է անցկացնի ՀՀ վարչատարածքային բաժանման մասին նոր օրենքը:

Ի՞նչ է մտադիր սղացնել Փաշինյանը այս անգամ և ինչո՞ւ այդքան հրատապ, չէ՞ որ մի քանի օրից՝ օգոստոսի 2-ին, ԱԺ 8-րդ նստաշրջանը  կմեկնարկի, մեր հարցադրումներին ի պատասխան՝ որոշ իշխանական  պատգամավորներ թեև հաստատեցին լուրը, բայց հրաժարվեցին պարազբանումներ տալ:

Ուշագրավ է, որ արտահերթ նիստ գումարման և հրատապ օրակարգի մասին առայժմ տեղեկացված չէր որևէ անկախ պատգամավոր:

Ընդգծենք, սա այն օրենքն է, որի վրա պարբերաբար հղում էր անում Նիկոլ Փաշինյանը՝ կապիտուլյացիոն ակտից հետո, երբ գաղտագողի ժողովրդի թիկունքում, իր ձևակերպմամբ՝ Ալիևի հետ բանավոր փոխըմբռնմամբ Սյունիքից զիջեց նոր բարձունքներ ու Շուռնուխ համայնքի, Որոտանի կեսը:

Արդյունքում, այս համայնքների  բնակիչների մի մասը  դեկտեմբերի սառնմամանիքին ստիպված եղան դատարկել իրենց տներից, որպեսզի Նիկոլն իրենց բնակավայրը հանձնի թշնամուն:

Չմոռանանք՝ այդ նույն մանիպուլյացիային ավելի ուշ դիմեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, երբ  նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սկանդալային բացահայտում արեց  հունվարին գաղտնի հուշագրով թշնամուն հանձնած նոր տարածքի մասին:

«Բացի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, այո կա ևս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով»,- ԱԺ ամբիոնից փետրվարի 10-ին հայտարարեց փոխվարչապետ Ավինյանը՝ անդրադառնալով երկկողմ ստորագրված՝ Ալիև-Նիկոլ գաղտնի հուշագրին, որի քննարկումներին մասնակից կողմ չի ներգրավվել փաստորեն Ռուսաստանը։

 

Խիստ ուշագրավ է դիտարկել այս  տարօրինակ և վտանգավոր զուգադիպությունը՝ ԱԺ հրատապ արտահերթ նիստ-Վարդենիսում վերսկսած մարտական գործողություներ-Ադրբեջանի՝ դելիմիտացիայի հրատապ սկսելու մասին սպառնալից հայտարարության կոնտեքստում: Սրանք բոլորն այսօր տեղի ունեցան և՝ միաժշամանակ, ինչը խոր կասկածի տեղիք է տալիս:

Այսօրվա՝  Վարդենիսում վերսկսված մարտական ագրեսիվ գործողությունների ֆոնին, Ադրբեջանը սպառնալից նախապայման է հնչեցնում առ այն, որ Երևանը սահմանի դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսի:

«Մենք կոչ ենք անում Հայաստանին ընդունել տարածաշրջանում նոր իրողությունները, դադարեցնել ռազմական սադրանքները և բանակցություններ սկսել սահմանի դելիմիտացիայի շուրջ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունն սպառնացել է նաև․ «Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և վճռականորեն կարձագանքի դրա դեմ ձեռնարկվող ցանկացած քայլերի»։

Հ.Գ. Փաստորեն, Ադրբեջանը պնդում է Հայաստանի հետ միջպետական սահմանը գծելու դելիմիտացիան հրատապ սկսել և նոր զոհերի գնով պարտադրում է անհապաղ ասել՝ այո,  զուգահեռաբար Նիկոլը երեկվանից հրատապ ԱԺ նիստ է հրավիրում և առանց նախապես հանրայնացնելու բրդում է ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխված տարբերակը, հատնի չէ՝ ինչ  փոփոխությամբ:

Ազգային ժողով արտահերթ նիստ մամուլի տեսություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին