РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ ռուս գիտնականները կորոնավիրուսի դեմ վեց դեղամիջոց են ստեղծել։ Գրում է Gazeta.ru-ն:
Նա նշել է, որ հայրենի մասնագետներին հաջողվել է դա անել առկա մշակումների և վերջին կենսատեխնոլոգիաների օգնությամբ:
«Ներկայումս Ռուսաստանում այդպիսի վեց դեղերի փորձարկում է իրականացվում», - ասել է Միշուստինը:
Նրա խոսքերով՝ դեղորայքի վրա աշխատանքներն իրականացվել են շուրջօրյա ռեժիմով։
ՌԴ վարչապետը նաև հույս է հայտնել, որ շուտով այս զարգացումների անվտանգությունն ու արդյունավետությունը կհաստատվի, և դրանք հնարավոր կլինի օգտագործել համաճարակի կանխարգելման և վերահսկման համար: