f

Անկախ

Ամերիկացի վերլուծաբանները՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանամերձ գոտում լարվածության աճի մասին


Ամերիկացի վերլուծաբաններն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում քննարկել են են ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանային վերջին բախումներն ու դրանց պատճառները:

Իրավիճակի այս վերջին սրացումը ՀՀ և Ադրբեջանի սահմանին ցույց է տալիս, որ չնայած անցած տարվա նոյեմբերին կնքված զինադադարին, պատերազմը դեռ շարունակվում է, ասում է Քարնեգիի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին: Մի շարք գործոններ, ներառյալ ներքաղաքական զարգացումները երկու երկրներում, ինչպես նաև պատերազմի շարունակություն ցանկացող շրջանակները Բաքվում, կարևոր դեր են խաղում, ըստ վերլուծաբանի, լարվածության աճի հարցում: Նա դրական է գնահատում Մոսկվայի միջնորդությամբ կողմերի միջև բանակցությունների վերսկուսումը:

«Կարծում եմ, որ կողմերից ոչ մեկը իրոք չի ձգտում վերսկսել լայնածավալ պատերազմ, մասնավորապես սահմանամերձ այդ տարածքում: Կարծում եմ, որ երկու երկրները ենթարկվում են մեծ ճնշմանը՝պատերազմից խուսափելու համար»- ասում է Սթրոնսկին:

Նա կարևորում է Ռուսաստանի դերակատարությունն այս զինադադարի կնքման հարցում՝ շեշտելով, որ սա Մոսկվայի հեղինակության խնդիրն է որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմի: Բացի այդ, ըստ նրա, ՌԴ-ն փորձում է վերահսկողության տակ պահել հայ-ադրբեջանական լարվածության ու Կենտրոնական Ասիայի երկրների ու Աֆղանստանի միջև սահմանային իրավիճակների հետ կապված զարգացումները:

«Ռուսաստանը փորձում է այնպես անել, որ երկու իրավիճակները միաժամանակ չպայթեն: Այնպես որ, կարծում եմ՝ դա, հավանաբար, լրացուցիչ շարժառիթ է ՌԴ-ի համար՝ զինադադար հաստատելու նպատակով կողմերի վրա ուժեղ ճնշում բանեցնելու համար«,-գտնում է Սթրոնսկին:

Նա, սակայն, իրավիճակը շարունակում է գնահատել վտանգավոր՝ չբացառելով լայնածավալ պատերազմի հնարավորությունը, քանի որ իրադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ըստ Սթրոնսկու՝ Ադրբեջանը փորձում է շոշափել հայկական կողմի հակազդելու պատրաստակամությունը: Նա չի բացառում հետագայում ևս ադրբեջանական կողմից նոր փորձեր այս ուղղությամբ՝ Հայաստանում նոր կառավարության ու ձևավորված քաղաքական նոր իրականության պատճառով:

«Ինձ թվում է, որ դա ավելի շատ նման է շոշափելու փորձին, քան լայնածավալ պատերազմ վերսկսելու ջանքերին, սակայն երբեք հայտնի չէ»,- ասել է նա:

Իր հերթին, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով, կողմերի միջև ընդհարումների պատճառը խաղաղ երկխոսության կամ բանակցությունների բացակայությունն է:

«Բախումները վերսկսվելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ հարցերի, ներառյալ սահմանային տարաձայնությունների, փախստականների և տեղահանվածների վերադարձի և այլ խնդիրների շուրջ, լուրջ և կանոնավոր երկխոսության բացակայության պատճառով»,- նշում է Կազլյարիչը:

Նրա կարծիքով թե Երևանը և թե Բաքուն տարբեր առումներով դժգոհ են ներկա իրավիճակից և չեն տեսնում առաջընթացի այլ ճանապարհ ռազմական քայլերից բացի: Նա շեշտում է՝ եթե 1990-ականներին Մոսկվան ի վիճակի էր ինքնուրույն կանգնեցնել արյունահեղութունը, ապա այսօր ՌԴ չի կարող միայնակ առանց ԱՄՆ-ի ու Թուրքիայի հասնել կարգավորմանը: Անհրաժեշտ է համապատասխան միջազգային համակարգ, որի շուրջ կկառուցվի խաղաղ գործընթացը, շեշտում է նա:

«Ռուսական խաղաղապահ առաքելությունը բավականաչափ մեծ չէ: Այն, անշուշտ, ադրբեջանական կողմից չի դիտարկվում որպես չեզոք: Եվ դա ավելի ու ավելի շատ դառնում է մտահոգության առարկա»,- ասում է նա:

Երկու վերլուծաբաններն էլ շարունակում են դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես կարևոր հարթակ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Ըստ նրանց՝ հակամարտության կարգավորման տապալման համար պատասխանատու են նախևառաջ հակամարտության կողմերն, այլ ոչ թե միջնորդները, եթե անգամ որոշ դեպքերում Մինսկի խմբի համանախագահներին ուղղված քննադատությունը եղել է արդարացի:

վերլուծություն ԱՄՆ Ադրբեջան

Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Ավելին
Ավելին