f

Անկախ

Համբարձում Հակոբյան․«Վստահ եմ, որ կարող եմ անել ավելին»


Իտալիայի Ռոզետո դելյի Աբրուցի քաղաքում կայացած Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը վերադարձավ արծաթե մեդալով։
Անկախի հետ զրույցում երիտասարդ մարզիկը նշում է, որ Իտալիա էր մեկնել ոսկու հետևից, սակայն եզրափակչում զգացնել տվեց երկամյա դադարը․Համբարձումը շուրջ մեկ տարի առաջ է վերադարձել ծառայությունից։


-Ինչպե՞ս էիք նախապատրաստվել աշխարհամասի ստուգատեսին։ 
-Մայիսին Ծաղկաձորում երկշաբաթյա ուսումնամարզական հավաքների  մասնակցեցինք՝ աշխատելով ֆիզիկական պատրաստության վրա, այնուհետև մարզումները շարունակեցինք Երևանում՝ առավելապես ուշադրություն դարձնելով տեխնիկային  և տակտիկային։


- Ի՞նչ տրամադրվածությամբ մեկնեցիք Իտալիա։ 
- Տրամադրված էի մարտական։ Անպայման ցանկանում էի ոսկե մեդալ նվաճել, այդ հոգեբանությամբ էի գնացել՝ միայն հաղթելու, 3 մենամարտ անցա, միայն եզրափակիչը չստացվեց։


-Արժանացաք արծաթե պարգևի։  Ձեր ելույթներն ինչպե՞ս կգնահատեք։
-Ազգային բանակում 2 տարի ծառայելով, հայրենիք հանդեպ իմ պարտքը կատարելով՝ զորացրվել եմ 1 տարի առաջ և դեռ չեմ հասցրել մարզավիճակս ամբողջովին վերրականգնել, դեռ աշխատելու տեղ ունեմ, 2 տարին քիչ ժամանակ չէ։ Եվրոպայի առաջնությունն ինձ ու մարզիչներիս հնարավորություն ընձեռեց ավելի լավ հասկանալու, թե ինչ վրա պետք է առավելապես աշխատենք և ինչին ուշադրություն դարձնենք։ Դադարից հետո ռինգում փորձի պակաս կար։ Բայց նշեմ, որ այս մեդալն ինձ ներշնչեց հավատ սեփական ուժերի նկատմամբ, վստահություն, որ կարող եմ և պետք է անեմ ամեն բան առաջինը ճանաչվելու համար։ Մարզիչներիս՝ Արտավազդ Գևորգյանի և Արման Հովիկյանի հետ պետք է աշխատենք  տեխնիկայի ու արագության վրա։


-Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք մեր երկիրը։
-Պատասխանատվությունը շատ մեծ է, զգացողություններն անբացատրելի են, 
կա հուզմունք, պետք է ամեն ինչ անել ու չսխալվել։ Ցանկալի է կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին։ Այս անգամ միայն եռագույնը բարձրացրի, վստահ եմ, որ կարող եմ անել ավելին։ Այդ պահին կար որոշակի ընկճվածություն, բայց այժմ հասկանում եմ, որ ուժ եմ ստացել առաջիկայում նորանոր հաղթանակներ տոնելու համար։
Իմ ելույթը  ոսկե մեդալակր դարձած Արթուր Բազեյանիհաղթական մենամարտից հետո  էր, ինչը շատ ոգևորեց։  


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Պատրաստվելու եմ սեպտեմբերին կայանալիք Հայաստանի առաջնությանը։  Հոկտեմբերին էլ Սերբիայում կկայանա աշխարհի առաջնությունը։ Ամեն ինչ անելու եմ հաղթելու համար։
 

Եվրոպայի առաջնություն արծաթե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի Համբարձում Հակոբյան բռնցքամարտ Սպորտ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին