ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին սխալվել է՝ հանրության առջև ելույթ ունենալիս։ Ամերիկացի առաջնորդը շփոթել է իր նախորդներին՝ Բարաք Օբամային և Դոնալդ Թրամփին: Գրում է Gazeta.ru-ն։
Հուլիսի 28-ին Փենսիլվանիայում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակվում էր C-SPAN հեռուստաալիքով, Սպիտակ տան ղեկավարը որոշել է վերհիշել 2009 թ. իրադարձությունները։ Բայդենը հայտարարել է, որ «այն ժամանակ նախագահ Թրամփը» իրեն հանձնարարել է իրեն զբաղվել ավտոարդյունաբերության ճգնաժամով:
«Կներեք, ֆրեյդյան սայթաքում ... Նախագահն Օբաման էր, երբ ես փոխնախագահ էի», - Բայդենն անմիջապես ուղղել է իր սխալը:
Բարաք Օբաման Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2009-ից 2017 թվականներին, իսկ Բայդենն այն ժամանակ զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը:
Ավելի վաղ Բայդենը շնորհավորական հեռագիր էր հղել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին ՝ նրան շփոթելով հանրապետության վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչի հետ:
Մինչ այդ, ամերիկացի նախագահը մոռացել էր Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի անունը՝ նրան անվանելով «այն տղան, ով ղեկավարում է այս ստորաբաժանումը»: