f

Անկախ

Հայկական զինուժն առնվազն 66 զոհ ունի նոյեմբերի 11-ից սկսած. Ռազմինֆո


2020թ․ նոյեմբերի 11-ից*՝ հրադադարի մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց մինչ օրս, հայկական բանակում գրանցվել է առնվազն 66 զինծառայողի/կամավորականի/պահեստազորայինի մահ։

Նրանցից 24-ը մարտական կորուստներն են, զոհվել են այնպիսի միջադեպերի ժամանակ, ինչպիսիք են Խծաբերդ-Հին Թաղերի վրա ադրբեջանական հարձակումը, Արցախի օկուպացված տարածքներում շրջափակված հայ զինծառայողների սպանությունները, 2021-ի մայիս-հուլիսին սահմանային բախումները, ինչպես նաև ականի պայթյունները։

 

 

Միաժամանակ գրանցվել է 42 ոչ մարտական կորուստ, այդ թվում՝ ինքնասպանություններ, մահեր հիվանդություններից, ավտովթարներից, սպանություններից և զենքի հետ վարվելու կանոնների խախտումներից։

Նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը, խախտելով եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորվածությունները, ոչ միայն չի վերադարձրել գերեվարված բոլոր հայ զինծառայողներին և քաղաքացիականներին, այլև շարունակել է նոր գերիներ վերցնել, որոնց թիվը հասնում է 85-ի։ Մեր դիտարկումներով՝ այս պահին վերադարձվել է նոյեմբերի 10-ից հետո գերեվարված առնվազն 30 անձ, որոնցից 15-ը ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։

Նույն ժամանակահատվածում անհետ կորել է 3 զինծառայող։ Նրանցից մեկը՝ ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանը, մայիսի 18-ին ինքնակամ լքել էր Վարդենիսի զորամասը։ Նրան գտնելու մասին տեղեկություն դեռևս չկա։

Իսկ հուլիսի 14-ին Սյունիքի Սև լճի հատվածում կորել էր կապը զինծառայողներ Ա․ Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի հետ։ Մինչ օրս նրանք չեն հայտնաբերվել, ՊՆ-ն չի բացառել նրանց գերեվարումը ադրբեջանցիների կողմից։ Զինծառայողները եղել են առանց զենքի։

 

զոհեր

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
«Փաստ». Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
Ավելին
Ավելին