ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Քուվեյթում հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Գրում է Russian.rt.com-ը։
«Պետքարտուղար Բլինկենը հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ԱՀԿ-ի ծրագրերին՝ COVID-19- ի ծագման վերաբերյալ լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու հարցում, այդ թվում՝ Չինաստանում, ներկայիս համաճարակը ավելի լավ հասկանալու և ապագայում դրանց առաջացումը կանխելու համար»,- նշված է զեկույցում:
Բլինկենն ընդգծել է, որ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հետազոտության հաջորդ փուլը պետք է լինի ժամանակին, փաստերի վրա հիմնված, թափանցիկ, փորձագիտական հսկողության ներքո և զերծ միջամտություններից:
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ Վաշինգթոնն արդեն կորոնավիրուսային վարակի դեմ 60 միլիոն չափաբաժին պատվաստանյութ է փոխանցել աշխարհի երկրներին: