Սովորական իշխանափոխության անունը հայերը դրեցին՝ թավշյա ոչ բռնի, սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն :
Դրան հաջորդեց պատերազմը: Այդ դավադիր, տարօրինակ պատերազմը հայերը պիտի սկզբից անվանեին հայրենական ու մի սերունդ, մի ողջ երկիր պիտի վարի տային:
Հետո պիտի տեղի ունենար ամենազավեշտալին.
Դավադրությունների, տարբեր կեղծիքների, նույնիսկ դավաճանության մեջ մեղադրվող անձը պիտի պայմանավորվեր իր հակառակորդների հետ ու անցկացներ ընտրություններ: Այդ ընտրություններում <անսպասելի> հաղթանակ պիտի տաներ՝ պարտությանը հավասարազոր պյուռոսյան հաղթանակ պիտի տաներ:
Հայերը շատ են սիրում փող: Շատ փող՝ դոլար , ռուբլի, եվրո ռուսական: Նույնիսկ թուրքական լիրա են սիրում:
Հայերը պաշտում են պաշտոնը, դրանք երևի նույն արմատից են:
Եկեղեցու կողքը կարող են տերտերին ծաղրել, հետո խաչակնքվել, նստել աջ ռուլ օպելը , միացնել թուրքական երաժշտությունն ու գնալ... գրողի ծողը:
Կոլեկտիվ գրողի ծողը: