Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է
տարածել, որտեղ տեղեկացրել է ս.թ. հունիսին նախատեսված «Երևան օփեն»
միջազգային մրցաշարի հետաձգման մասին:
«Երևանի շախմատի ֆեդերացիայի այսօրվա նիստում որոշվեց հետաձգել հունիսի
9-19-ը անցկացվելիք «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը՝ ելնելով մի
շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական
լարված իրավիճակով։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, «Երևան օփեն-2020»-ը լինելու է
Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ ու ներկայացուցչական «Օփեն»
մրցաշարը՝ տարբեր երկրներից ժամանած բարձրակարգ գրոսմայստերների
մասնակցությամբ,-ասված է հաղորդագրության մեջ»:
«Երևան օփենը» կհետաձգվի. Մխիթար Հայրապետյան
Կարդացեք նաև
- Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
- Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
- Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք