Երեկ՝ հուլիսի 28-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով Արաբկիր վարչական շրջանում գտնվող ատամնաբուժարանի թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է, վնասելով Nissan մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան փողոցում: