f

Անկախ

Նոր նախարարություններ են ձեւավորվելու, հին կառույցներն են լուծարվելու․՛՛Հրապարակ՛՛


Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատել է Սառա Անջարգոլյանին։ Սակայն որոշ տեղեկություններով՝ այս ազատումը առաջին ծիծեռնակն է։

Կառավարությունում հերթական կառուցվածքային փոփոխություններն են նախապատրաստում, որոնք ընդունվելու են առաջիկա ԱԺ նստաշրջանի բացման օրը։ Նոր նախարարություններ են ձեւավորվելու, հին կառույցներն են լուծարվելու։ Դեռեւս այդ փոփոխությունները հույժ գաղտնի են պահվում, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ նորից վերաբացվելու են գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարություները։ Իսկ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, որը ժամանակին փոխարինեց Սփյուռքի նախարարությանը, լուծարվելու է և համապատասխան ստորաբաժանում՝ Սփյուռքի վարչություն է ստեղծվելու Արտաքին գործերի նախարարության կազմում։ 

Այս ստորաբաժանումը, ըստ որոշ լուրերի, ղեկավարելու է Սփյուռքի նախկին նախարար, ներկայումս պատգամավորական մանդատ չունեցող, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որին հավանաբար փոխնախարարի կարգավիճակ կտան։ 
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի մամուլի քարտուղար Ամալյա Կարապետյանը «Հրապարակի»-ի հարցին ի պատասխան ասաց․ «Ոչ, մենք չենք տիրապետում որևէ նման տեղեկատվության։ Պարոն Սինանյանը աշխատանքի է և շարունակելու է իր գործունեությունը»։

Մինչ երեկ Զարեհ Սինանյանը գտնվել է մեկշաբաթյա արձակուրդի մեջ և միայն այսօր է ներկայացել աշխատանքի։ Խոսնակին հարցրեցինք նաև, թե Սառա Անջարգոլյանը իր դիմումի համաձա՞յն է ազատվել։ Ասաց՝ այո։ «Պատճառ նշված չէ, բայց շարունակելու է աշխատել կառավարության հետ՝ այլ նախաձեռնությունների շրջանակում։ Գնում է մասնավոր ոլորտ, բայց շարունակելու է աշխատել կառավարության հետ»,-ասաց մամուլի քարտուղարը։

 

ՀՀ Կառավարություն

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին