f

Անկախ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների կողմից բերված բողոքը. ՊԵԿ


Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների կողմից բերված բողոքը: Այս մասին տեղեկանում է ՊԵԿ-ից:

ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ ասվում է. «Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի առնչությամբ, ՊԵԿ-ը հայտնում է, որ 2020թ.-ի սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել էր նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, քրեական գործով մեղադրյալ Միքայել Արայի Մինասյանի նկատմամբ, որը նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ), կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը պաշտպանների կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

2020թ.-ի դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը բեկանելու և գործը նոր քննության՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու մասին:

- Կոմիտեն հարկ է համարում նշել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա, և դրանց ընթացքում դատարանների կողմից քննության առարկան չէին դարձել, և անդրադարձ չէր կատարվել Մ.Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին:

- 2020թ.-ի դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը հիշյալ որոշումը կայացնելիս կրկին հիմք էին ընդունվել ընթացակարգային նորմերի կարգավորումները, և որոշման մեջ անդրադարձ չէր կատարվել մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին:

- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, հիմնավորված է համարել Մ.Մինասյանին մեղսագրվող մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, դրանք գնահատել է իրավաչափ, և 10.06.2021թ.-ին որոշում է կայացրել Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարելու մասին:

-️ Հիշյալ դատական ակտը Մ.Մինասյանի պաշտպանների կողմից կրկին բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, որը, քննելով ներկայացված բողոքը և բողոքի դեմ՝ նախաքննական մարմնի ու քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի առարկությունները, 29.07.2021թ.-ին որոշում է կայացրել պաշտպանների կողմից բերված բողոքը մերժելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Միքայել Մինասյան ՊԵԿ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին