f

Անկախ

Արման Թաոյանը միջազգային կառույցներին, դիվանագիտական առաքելություններին և քաղհասարակության ներկայացուցիչներին է ներկայացրել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները


Հուլիսի 30-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը:

Մասնավորապես, միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված և գործող դիվանագիտական առաքելություններ (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Չեխիա, Սերբիա, Ճապոնիա և այլն) և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն:

 

Քննարկումն արժեքավոր էր նրանով, որ մասնակցել են իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպություններ, անկախ փորձագետներ, որոնք կարևոր դիտարկումներ են արել՝ կապված սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, միջազգային մեխանիզմներն (ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, Եվրախորհուրդ և այլն) օգտագործելու հարցում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Արման Գասպարյանը, Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում ընդգծել է, որ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող խնդիրների արդյունավետ լուծման համար առանցքային դեր ունեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, իրավապաշտպանները:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է փաստեր, որոնք հիմնավորում են՝ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, այդ թվում՝ կյանքի, սեփականության և մյուս կենսական իրավունքները:

Արման Թաթոյանը ներկայացրել է նաև պարբերաբար իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքները: Մասնավորապես, նա նշել է, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը: Ուստի, Պաշտպանը կարևորել է ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությունը, որն ուղղված է սահմանային բնակիչների, առհասարակ, ՀՀ բնակչության պաշտպանությանը:

Ադրբեջանական անօրինական արարքների պատճառով անվտանգությունից բացի, մարդկանց համար ստեղծվել են լրջագույն սոցիալական խնդիրներ: Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից: Օրինակ` Կութ գյուղում ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են առնվազն արոտավայր 500 հա, խոտհարք 500 հա, վարելահող 20 հա տարածքի վրա: Նորաբակ գյուղում նրանք ներկա են առնվազն արոտավայր 1,000 հա, խոտհարք 200 հա, վարելահող 25 հա տարածքի վրա, իսկ Վարդենիս և Վերին Շորժա հատվածում արոտավայր 1,200 հա, խոտհարք 220 հա, վարելահող 250 հա տարածքի վրա:

Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից: Հարցն այն է, որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են ջրային ավազանների և գետակներ տարածքներում, որոնցից ձևավորվում է խմելու և ոռոգման ջուրը:

 

Փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները տևական ժամանակով խոչընդոտում են սահմանային բնակիչների գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը (օրինակ՝ Կութ, Արավուս, Տեղ, Խնածախ համայնքներում):

Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանատու են ադրբեջանական իշխանությունները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության ապահովումն ունի առանցքային նշանակություն, ինչպես նաև այն, որ իրենք առաջնային ուշադրություն են դարձնում մարդու իրավունքների հարցերին սահմանների որոշման գործընթացում, այդ թվում՝ իրենց իրավասության շրջանակում միջազգային ատյաններում բարձրացնելով:

 

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1751900348330755

Արման Թաթոյան սահմանային լարվածություն միջազգային կառույցներ ՀՀ ՄԻՊ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին