f

Անկախ

Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am


Հրաժեշտի խոսքեր, որոնց մեծ մասը պատգամ դարձած ուղեկցելու են շատերին, մինչև կյանքի վերջ։ Հայրենիքին անմնացորդ նվիրմամբ պայքարի, չհանձնվելու, նվիրումի խոսքեր, որոնք գրվեցին հենց պատերազմի դաշտից։

Panorama.am-ը սիրով ու ցավով ներկայացնում է 44 օրյա պատերազմում հերոսաբար անմահացած հերոսների վերջին խոսքերից....

Գևորգ Ջավախյան

  «Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին,մաքսիմում կարող եմ միայն ասել,որ շուտով   դուք կլսեք իմ անունն ավելի բարձր...»


Արթուր Բալասանյան


 «Ես եկել եմ,հասել եմ Ղարաբաղ,որ շտաբում նստե՞մ։Չէ ես զենքի հետ պետք ա գործ   ունենամ...»։

Տիգրան Համբարձումյան


 «Տղերք,գնում եմ։ Սիրտս վատ բան ա գուշակում,բայց գնում եմ, որ չասեն՝ Տիկոն   փախավ...»։

Գևորգ Կիրակոսյան

 «Եթե սաղ աշխարհն էլ ասի, որ Գևորգը չկա,իմացեք՝ Ես կամ...»։

Հայկազ Մկրտչյան


 «Գիտե՞ք իմ ձեռքով քանի թուրքի անուն ա գրվել քարին...»։

Հովհաննես Բեյբության


 «Եթե հիմա մի կտոր հող տանք,թուրքը վաղը կմտնի մեր տուն...»։

Սամվել Գևորգյան


 «Եթե տխրես՝  հիշիր, որ զինվոր ունես ու հպարտացիր...»։

Շանթ Նավոյան

 «Փամփուշտները հանեցի գրպանիցս ու տղերքին մի-մի հատով բաժանեցի, որպես երաշխիք՝  հայրենի հողում քուն մտնելու համար...»։

Մխիթար Գրիգորյան

 «Ես գավաթից առաջ անձրևին չեմ նայում,պետք է պայքարեմ միշտ, պայքարեմ մինչև անմահություն...»։

Կարեն Միրզոյան


 «Տասնյակ թուրք ենք սպանել ու արդեն ֆիդայի դարձել...»։

Ղազար Սարուխանյան


 «Մարդիկ կան՝  2 աչքն էլ վրեն է, բայց տեսնել չեն կարող,ողջ չեն, ու՞մ է պետք...»։

Էրիկ Ջիլավյան


 «Պիտի փորձես ներես,որ հետո քեզ չներելու պատճառ չունենաս...»։

Գարիկ Կիզիրյանց


 «Ամեն լավ ու վատ բան ունենում է իր տրամաբանական ավարտը...»։

Արգամ Սելիմյան


 «Ոչ մեկ չի մարսելու տղերքի արյունը, վրեժ եմ լուծելու...»։

Ժորա Սահակյան


 «Տունս պաշտպանելն ինձ համար հերոսություն չի...»։

Էդմոն մնացականյան


 «Թռչիր այնտեղ, որտեղ դատավարություն չկա...»։

Արսեն Նիկողոսյան


 «Հետ ենք բերելու մեր Մատաղիսը...»։

Տիգրան Գալստյան


 «Ես իմ դիրքից փախնողը չեմ,այստեղ շատ քաղցր ախպերներ եմ կորցրել...»։

Խաչատրյան Սամվել


 «Մամ ջան,ամեն ինչ նորմալ է, տեղս ապահով է, ամեն օր կզանգեմ...»։

Վոլոդյա Վերանյան


 «Մենք անմահ ենք, մեզ համար մահ չկա...»։

Զավեն Ստեփանյան


 «Շարունակեք աղոթել, ձեր աղոթքներն են մեզ պահում...»։

Հայկ Խաչատրյան


 «Ես շատ լավ եմ, ինձ մի սպասեք...»։

Սևակ Ալեքսանյան


 «Այս աշխարհում ոչ մի ծնող որդու մահը թող չտեսնի...»։

Անտոնյան Արթուր


 «Մենք մեր խնդիրը կատարում ենք նենց, որ ազգը չմտահոգվի։ Միշտ պատրաստ ենք...»։

Գևորգ Արշակյան


 «Հայրենիքը սիրում են այն ճանաչելով, երկիրը սիրում են այն շենացնելով...»։

Մխիթար Գալեյան


  «Մամ ջան, հանգիստ եղեք...»։

Աբգար Նազարյան


 «Մենք նահանջող տղերք չենք...»։

Սերժ Հակոբքեխվյան

 «Դիրքը հետ բերեցինք տղերք ու էլի ենք բերելու...»։

Յուրի Օհանյան


 «Ամեն օր չէ, որ կարթնանաս ու կիմանաս,որ վրեժի ժամանակն է...»։

Վահե Եղիկյան


 «Տղերք, թողեք ինձ ստեղ, դուք փախեք...»։

Սամվել Հովակիմյան


 «Տղերք մենք հաղթել ենք, ուղղակի մեզ դավաճանեցին...»։
Գևորգ Քառյան


 «Մենք վախենալու բան չունենք, թող էս թուրք շները վախենան։Գլուխները հանում են՝ գյուլլում ենք՝ գնում են...»։
Վարդան Պետրոսյան

 «Զինվորից կյանքում մի նեղացի,որովհետև չգիտես հաջորդ վայրկյանին ինչ կլինի...»

Շահեն Գալստյան


 «Եկեք ծաղկացնենք և հզորացնենք մեր Հայաստանը,թե արվեստի,թե արհեստի,թե մնացած բնագավառներում, որ ունենանք հզոր Հայաստան...»։

Արտակ Գրիգորյան

 «Մենք թուրքին հող չենք տալու...»։

Էդգար Դոլուխանյան


 «Պապ ինչ էլ լինի քո տղեն կռվելու է մինչև վերջ։ Խոստանում եմ հերոսի պես կկռվեմ, կհպարտանաս ինձնով ու գլուխդ բարձր, հպարտ կքայլես գյուղում...»։

Էդգար Խաչատրյան


 «Պետք է գնանք,որ թուրքը չգա մտնի մեր տները։ Լացել չկա, դուք պետք է հպարտ լինեք...»։

Խորեն Հաջաթյան

 «Հայրենիքից սուրբ բան չկա...»։


Էրիկ Մարտիրոսյան


 «Մամ ջան կհանդիպենք, կգրկես, կարոտդ կառնես.աղոթի բոլոր տղերքի համար...»։

Տիգրան Շահբարյան


 «Մամ ջան,հաստատ լավ ա լինելու...»։

Բորյա Եսայան


 «Գալու եմ անպայման ու մեր նպատակներին հասնենք...»։

Արեն Հովհաննիսյան

 «Երբ նեղացած ողջ աշխարհից մնաս մենակ՝  ինձ հետ կանչիր, որ իմ լույսով, քո մութ սրտին լույս տամ նորից...»։

Ալեն Մարգարյան


 «Հուսով եմ մի օր բոլորը կհասնեն մտքի այն հասունությանը,որ գիրք նվեր ստանալուց մեր պես ուրախանան...»։

Արտաշես Մարտիրոսյան


 «Մենք նահանջելու տեղ չունենք, մենք միայն առաջ պիտի գնանք...»։

Արամ Հովհաննիսյան


 «Մամ ջան, որ ես չգնամ կռվեմ, բա ո՞վ գնա...»։

Հայկ Գրիգորյան

 «Մի օր ծնվել եմ, մի օր էլ պիտի մահանամ։Էլ ո՞վ պիտի պաշտպանի մեր հայրենիքը, եթե ոչ ես։Մենք միշտ պարտք ենք մեր հայրենիքին...»։

Էյներ Տատինցյան


 «Տղերք հետ նահանջ չկա, կռվում ենք մինչև վերջ...»։

Գևորգ Խաչատրյան


 «Մամ, որ գամ մագիստրատուրա էլ եմ սովորելու, ուզում եմ բիզնեսով զբաղվեմ...»։

Սամվել Խաչատրյան


 «Ես կծառայեմ, չեմ կարա փախած ման գամ...»։

Արման Աղվանյան


 «Մարդ, որքան բարի լինի,ազնիվ ու հավատով, այնքան աշխարհի լույսը կշատանա։Մեր երկիրը գեղեցկացնողը մենք ենք...»։

Արման Մաթևոսյան


 «Ամեն ինչի մեջ պետք է մի լավ բան տեսնես, որ կարողանաս դրա համար պայքարել...»։

Զորիկ Շահրամանյան


 «Մամ ջան հանկարծ չլացես, չտեսնեմ ու չլսեմ իմ ժպտացող մամա, ամեն ինչ լավ կլինի, չնեղվես...»։

Ազիզ Աղաջանյան


 «Այս բարգավաճող ու աճող սերնդի համար ես պատրաստ եմ կյանքս տալ...»։

Սերժ Բեգլարյան


 «Մամ դու իմ թագուհին ես։ Քիչ մնաց,շուտով կգամ...»։

Արտակ Ենոքյան


 «Լուծում չկա, պիտի պահենք մեր սահմանները կյանքի գնով և վերջ...»։

Վահագն Հովակիմյան

 «Արցախի դարպասները մենք ենք։Մատաղիսն ա միշտ ընդունում առաջին  հարվածը։   Հերոսանում ա տղեդ մամ ջան...»։

Սամվել Գևորգյան


 «Մամ ջան լավ մնա, թուրքի գյուլան ինձ չի կպնի արխային...»։

Ռուստամ Գալստյան


 «Հայրենիքը հեռվից պետք չի սիրել, մի հատ Մասիսի նկար կախեք տունը,տարին մի քանի անգամ էլ Հայաստանի կենացը խմեք։ Սենց Հայրենիք չեն սիրում...»։

Մենուա Հովհաննիսյան


 «Մամ, ճտերիս լավ կպահես...»։

Լևոն Լևոնյան


 «Մամ ջան չվախենաք, մենք մեր գործը լավ ենք անում...»։

Ալբերտ Հովհաննիսյան


 «Պապ, սաղ հողերը հետ ենք բերելու...»։

Արամ Հակոբյան

 «Ու՞մ եմ պետք ստեղ, Իջևանի սարերի մեջ, եթե ախպերներս ընդեղ կռվում են, իսկ ես ստեղ օրը 2 անգամ կոֆե եմ խմում...»։


Տիգրան Հայրապետյան


 «Ամեն ինչ լավ ա, խաղաղ ա։Ձեր համար ենք ծառայում...»։

Արեն Միրզոյան


 «Մամ, շատ են խփում։100-ին վերացնում ենք 200-են գալիս...»։

Տիգրան Հարությունյան


 «Ես ուզում եմ ժպիտով լուրջ բաներ ասեմ...»։

Արման Օհանջանյան

 «Մամ ջան մի լացի։Դու որ էդտեղ լացում ես, իմ ձեռքերը դողում ա։ Իսկ դա հավասարազոր ա մահվան...»։

Դանիել Դանիելյան

 «Փախնողներ կան, բայց ես փախնող տղերքից չեմ...»։

Սարմեն Այվազյան

«Բա կանտրոլի՞ն կամանդիր...»։

Հայկ Սարգսյան

 «Լավ, ինչու՞ եք այդքան պրիմիտիվ ու քառակուսի մտածում։ Վայելեք կյանքը, ի՞նչ գիտեք մի րոպե հետո ինչ կլինի...»։

Թաթուլ Հակոբյան

 «Կամ մահ, կամ ազատություն...»։

Պապ Այվազյան


 «Երկրի հանդեպ սերը մի խառնեք լավ կամ վատ իշխանավորների հետ...»։

Արամ Ելինյան


 «Տղերք, հետ գնալ չկա...»։

Եղիազարյան Էրիկ

 «Մամ ջան  քո աղոթքներն են ինձ պահում, հետ կգամ քո արցունքները թանկ են ինձ համար...»։

Բաղդասարյան Պողոս


 «Բա ես վախեցո՞ղ տղա եմ, հաղթած տուն եմ գալու...»։


Խաչատրյան Դավիթ


«Մի թիզ հող չենք հանձնելու էս շներին։«На Смерть գնալու ենք...»։

Նարեկ Սերոբյան


 «Սրանք հլը փոշմանելու են, որ պատերազմ են սկսել։ Մենք թուրքին հող տվող տղերք չենք...»։

Գուրգեն Ալավերդյան


 «Պատերազմի ավարտից հետո պիտի մի լավ քեֆ անենք...»։

Արտակ Սուքիասյան


 «Եթե մեռնելու եմ, ուրեմն թող հեմց ստեղ էլ մեռնեմ...»։

Լևոն Դանիելյան


 «Դժվարությունը ուժեղների համար է, էս էլ կանցնի։Առաջ ենք գնալու...»։

Նարեկ Բադալյան


 «Մենք շատ զոհերի գնով կարողացել ենք պահպանել այս հողը,ուստի այս ամենը գիտակցելով, պետք է սիրենք ու պահպանենք այս հողը...»։
 

Սիմոն Արթենյան


 «Եթե մի օրվա ծառայող էլ լինեի, մեկ ա կգնայի կկռվեի...»։

Գևորգյան Էդմոն


 «Հենց հասնեմ Բաքու, նվեր եմ բերելու էնտեղից...»։

Հ.Գ.- Չգիտակցված մահը մահ է,գիտակցված մահը՝ անմահություն...Ու դեռ քանիսի խոսքերն էլ չլուսաբանվեցին, ու քանիսն էլ չհասցրեցին իրենց վերջին խոսքը ասել...

Հավաքեց  ու կազմեց Սեդա Ջավախյանը։

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին