f

Անկախ

Փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին


Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում է ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը։ 21-ամյա Վազգենը ծնվել է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում: Նա Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան է, մարզադպրոց, որը սպորտային լավագույն ավանդույթների կրող է, այստեղ են մարզվել ու դաստիարակվել Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բազմաթիվ մրցանակակիրներ։  

65 կգ քաշային կարգում հանդես եկող կարգում Վազգեն Թևանյանը Հայաստանի ամենահեռանկարային ազատ ոճային ըմբիշներից է և օլիմպիական հույսերից մեկը։

Վազգենի մարզական կենսագրությունը տպավորիչ է. նա 2015թ․ պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2018թ․ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2019-ին նվաճել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ 2020-ին կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգված մեծահասակների աշխարհի առաջնությանը փոխարինած աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է ոսկե մեդալ և իր քաշային կարգում դարձել է աշխարհում ուժեղագույնը: Այս տարի Բուդապեշտում տեղի ունեցած ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Վազգեն Թևանյանը եզրափակչում վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ։ 

Վազգեն Թևանյանի անձնական մարզիչն է Ռաֆիկ Գոլեցյանը։ Վերջինս նշում է, որ իրենց երազանքն է Հայաստանին պարգևել օլիմպիական չեմպիոն ազատ ոճի ըմբշամարտում։ «Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Հայաստաանի պատմության մեջ ազատ ոճի ըմբշամարտում օլիմպիական չեմպիոններ չենք ունեցել։ Եվ Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի լավագույն բարեկամներից մեկի՝ Շահեն Մելիքյանի հետ վերջին տարիների համատեղ աշխատանքն այս նպատակին է ուղղված»,- ասում է Ռաֆիկ Գոլեցյանը։   

 Ծնունդով Արտաշատից, այժմ Մոսկվայում բնակվող Շահեն Մելիքյանը, ում պապը՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Կարպուշ Մելիքյանը, Արտաշատի մարզադպրոցի ստեղծման ակունքներում է կանգնած, մշտապես դպրոցի կողքին է՝ պատրաստ աջակցելու չեմպիոններ կերտող այս կենտրոնին։ Շահեն Մելիքյանն ասում է, որ Արտաշատի մարզադպրոցն իր համար ուժի կենտրոն է։ «Մարզիչների նվիրվածությունն իրենց գործին և տղաների՝ ազգային հավաքականի անդամներից մինչև սպորտով զբաղվող փոքր երեխաներ, նպատակասլաց աշխատանքը վարակիչ է։ Աշխարհի եռակի չեմպիոն Հաջի Ալիևի նկատմամբ Վազգենի հաղթանակը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանրության և լրատվամիջոցների մոտ։ Սակայն ես կցանկանայի, որպեսզի Վազգենին և տաղանդավոր մեր մյուս մարզիկներին վերաբերվեին ոչ միայն որպես թշնամի հսկաների հաղթած հերոսների, այլ ընդօրինակեին նրանց վարքը։ Վազգենը գերպատասխանատու, աշխատասեր և դաստիարակված մարդ է. նա փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և այդ ընտրությունն անելով՝ ամեն օր մարզումների միջոցով քայլ առ քայլ առաջ է ընթանում, որպեսզի մոտեցնի իր երազանքը»,- ասում է Շահեն Մելիքյանը։

Ընդամենը մի քանի օրից Վազգեն Թևանյանը դուրս կգա մրցագորգ՝ օլիմպիական հաղթանակ պարգևելով մեր երկրին ու իր օրինակով ոգեշնչելով ու բարձունքների մղելով Հայաստանի փոքր անկյունի՝ Արտաշատի պատանիներին։

 

Վազգեն Թևանյան Հայաստանի օլիմպիական հավաքական Սպորտ Օլիմպիական խաղեր

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին