Ռուսաստանում կորոնավիրուսի 23 807 նոր դեպք է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram ալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, վերջին մեկ օրվա ընթացքում բուժվել է 19,771 հիվանդ, մահացել՝ 792 -ը:
Վարակման դեպքերի մեծ մասն արձանագրվել է Մոսկվայում (3514), Սանկտ Պետերբուրգում (1915), Մոսկվայի մարզում (1592), Նիժնի Նովգորոդի մարզում (539) և Սվերդլովսկի մարզում (512):
Համաճարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսը հաստատվել է Ռուսաստանի 6,265,873 բնակչի մոտ, ապաքինվել է 5,608,619 -ը, մահացել՝ 158,563 -ը:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 197 միլիոնը։