f

Անկախ

«Պոլիտէկոնոմիայի» տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի դիտարկումները. Համատարած հաշվառման հաշվետվություն․ որքան «անպաշտպան» են մեր գյուղացիները


Օրենսդրական ու կորոնավիրուսային այս օրերին տնտեսությունն անդորրի մեջ է: Հետևաբար վերլուծության նյութ համարյա չկա: Ազգային դրամի դանդաղ արժեզրկման ցանկացած վերլուծություն այս օրերին կարող է կամայական ընկալում ունենալ: Եթե անգամ հիմնավորես, որ կանխատեսելի արժեզրկումը դրական ազդեցություն կարող է ունենալ տնտեսական գործընթացների վրա: Ուստի այս օրերին շատ ավելի նպատակահարմար է անդրադառնալ «անմեղ» թեմաների: Հնարավորինս անմեղ: Գյուղատնտեսության չափ անմեղ:

Ի վերջո հետաքրքիր է չէ՞, թե ինչու այդքան էժանացավ հավկիթը: Հատկապես, որ արդեն հասանելի է «Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման հանրագումարները 2020թ․ հունվարի 1-ի դրությամբ» հաշվետվությունը: Եթե այս օրերին Վիճկոմի հրապարակած հաշվետվությունը «չի հակասել» արտակարգ իրավիճակին, ուրեմն այն ներկայացնելը ևս չի հակասի: Սկզբից նշենք, որ 2018թ․ գյուղատնտեսական համարյա բոլոր կենդանիների քանակական անկման տարի էր: Իսկ անցած տարի հակառակը՝ քանակական որոշակի աճ կա: Գյուղկենդանիների առանձին տեսակների պարագային գրանցված աճը դեռ զիջում է 2017-ի թվաքանակներին: Բայց առանձին դեպքերում 2017-ի ցուցանիշը գերազանցել է: Դիտարկենք կոնկրետ:

 

Գյուղկենդանիների հաշվառման մեջ վիճակագրությունը «պահանջում է» առանձին ներկայացնել կենդանատեսակի մայրական կազմի քանակը: Օրինակ, խոշոր եղջերավորների ցանկի մեջ առանձին նշվում է կովերի քանակը: Պատճառը պարզ է՝ մայրական կազմի քանակի համադրում-վերլուծությամբ կարելի է ստույգ գնահատել աճի կամ կրճատման տենդենցները: 2018թ․ հունվարի մեկին կովերի քանակը մոտ 266 հազար էր: 2019-ի հունվարի 1-ին՝ 254 հազար, իսկ այս տարվա հունվարի 1-ին՝ 251.7 հազար: Նկատելի է, որ կրճատումը չի հաղթահարվում: Փոխարենը խոզերի վիճակագրությունը բարգավաճում է: Նույն ժամանակահատվածներում խոզերի գլխաքանակի հետևյալ թվեր են հրապարակվում. 2017՝ 167 հազար, 2018՝ 197 հազար, 2019-ին՝ 223.2 հազար: Այստեղ աճն ակնհայտ է: Ոչխարների գլխաքանակը ևս այս տարվա սկզբի ցուցանիշով համադրելի է 2017-ի թվաքանակի հետ: Նման կամ համադրելի տվյալներ կան նաև թռչունների վիճակագրության տվյալներում: Ընտանի թռչունների մեջ առանձին հաշվարկով ներկայացվում է ածան հավերի քանակը: Գյուղկենդանիների գլխաքանակի վիճակագրությունը ներկայացվում է երկու հիմնական բաժանումով՝ գլխաքանակը գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններում և առանձին գյուղացիական տնտեսություններում: Այս բաժանումը հնարավորություն է տալիս տեսնել, թե որքան «անպաշտպան» են մեր գյուղացիական տնտեսությունները: Ավելի պարզ ասած՝ գյուղացիները:

 

Մեր գյուղատնեսության ոլորտի չինովնիկներն ու գյուղվարչությունները, որպես կանոն խուսափելով պատասխանատվությունից, երբեք խորհրդատվական ծառայություններ չեն մատուցում: Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունները, բնականաբար, հատուկ մասնագետների խորհրդատվությամբ կարողանում են կանխատեսել շուկայում ընթացող գործընթացները: Իսկ պարզ գյուղացին՝ ոչ: Գյուղացին նկատելով, որ մի տարի եկամտաբեր է դառնում որոշակի գյուղմթերք (օրինակ, որևէ բանջարեղեն)՝ ունեցած միջոցները ներդնում է այդ գյուղմթերքի արտադրության մեջ: Արդյունքում կորցնում է՝ շուկայի գերհագեցածության ու գնանկման պատճառով: Դա են ապացուցում թվերը: 2017թ․ ածան հավերի քանակը մոտ 2.6 մլն էր: 2018-ին՝ 2.7 մլն: Գյուղացիական տնտեսություններում 2017-ին 1.6 մլն ածան հավ կար: 2018-ին նվազել էր՝ 1.4 մլն: Այսինքն քանակն ավելացել էր թռչնաբուծարանների հաշվին: Որովհետև ձվի թանկացումը հաշվարկելի էր: Այս տարվա սկզբում գյուղացիական տնտեսություններում կա 1.6 մլն գերազանցող քանակի ածան հավ: Աճը նախորդ տարվա համեմատ 10 տոկոս է: Այդ աճի արդյունքում հավկիթի գերարտադրությունը փլուզեց գները ներքին շուկայում (թռչնաբուծարանների թվաքանակի 0.9 տոկոսանոց աճը մեղմեց բացասական էֆեկտը):

 

Ահա այսպես է պարզ գյուղացին փորձում մենակ լուծել իր հոգսերը: Գյուղացիության ոլորտի կառավարիչներից անկախ: Եթե, իհարկե, այս պնդումը խուճապ հարուցելու միտում չի պարունակում:

 

Արա Գալոյան

 

Տնտեսական մեկնաբան

 

Աղբյուրը՝ politeconomy.org

 

Հայաստան Արա Գալոյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանի ԶՈւ հարվածի հետևանքով Մարտակերտում կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ
Հիմա մենք մեր հասարակությանը նախապատրաստում ենք ցավոտ փոխզիջումների, թե՞ մղում ենք բաղձալի հաղթանակի
Դե ելեք ու որդեկորույս ծնողներին ու հարազատներին բացատրի, որ մեր լուսավոր երիտասարդները «ցավոտ զիջումների» համար են կռվել ու զոհվել..
Որո՞նք են Նիկոլի ցավալի փոխզիջումները
Հայ գեներալի ու ժամկետայինի հակագրոհից փախուստի են դիմել հզոր համարվող հատուկջոկատայինները․Ա․ Հովհաննիսյան
Ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը. մարտերը շարունակվում են
Ե՞րբ ենք սովորելու հրապարակային ելույթն արժևորել, տրված ուղերձը հստակեցնել, հաշվի առնել արտաքին և ներքին լսարանի պահանջները
Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ. Աննա Հակոբյան
Իմ հրամանն էն է, որ ամեն տղամարդ հենց հիմա պետք է ոտքի կանգնի եւ գնա զինկոմիսարիատ. վարչապետ
Խոցել են մեծ թվով տանկեր, հետեւակի մարտական մեքենա, ԱԹՍ-ներ. ՊԲ-ն ներկայացնում է նորօրյա հերոսների
Թեւանիկի դերակատար Հովհաննես Խոդերյանից հարազատները 9 օր է՝ տեղեկություն չունեն․ նա և եղբայրը ռազմաճակատ էին մեկնել
Հակառակորդը թիրախավորել է Ասկերանի վերին ենթաշրջանը. Ստեփանակերտում նկատվել է ԱԹՍ
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև  լարվածությունը սպառնում է Եվրոպային. Պուտին
Գիտնականները՝  լոլիկի հյութի օգտակար հատկությունների մասին
COVID-19- ի ասիմպտոմատիկ ընթացքը  կապված  է իմունային համակարգի  պրոբլեմային  աշխատանքի հետ
Ավետարանոց գյուղում նախօրեին դիվերսիոն խմբի ոչնչացման ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում է. Վահրամ Պողոսյան. News.am
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ
Իրանը հատուկ նշանակության ուժեր և ռազմական տեխնիկա է ուղարկում ԼՂ-ի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման
Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները
Կապի ոլորտի մեր հերոսները. նրանք թշնամու արկերի ու հրթիռների տարափի տակ շարունակում են իրենց ծառայությունը. Վ. Պողոսյան
Մեկնարկել է դատախազների թեկնածությունների 2020-2021թթ. ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը
ԱԱՏՄ-ի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվել են խմելու ջրի որակին առնչվող հարցեր
Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված ընկերությունները խոշոր գումարներ չեն փոխանցել պետբյուջե. Տոնոյան
Եկեք ուղղակի ամեն գնով բոլորս միասին փորձենք դուրս գալ էս վիճակից․․․այլ պարագայում ուղղակի կործանված ենք
Դատական նիստերը կիրականացվեն հեռավար. ԲԴԽ որոշումը
Ավելին
Ավելին