f

Անկախ

«Սա միտինգի տեղ չի, սա խորհրդարան է». Ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին


Ազգային ժողովը նախագահողի նախաձեռնությամբ կարող է, իսկ առանձին դեպքերում պարտավոր է ԱԺ աշխատանքների կազմակերպման հարցերով որոշում կայացնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, նորընտիր ԱԺ առաջին նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Մեր գործընկերները, մեր խմբակցության անդամները ներկայացրեցին խնդիրը. Եթե մյուս խմբակցությունները, մասնավորապես, իշխող խմբակցությունը նախանձախնդիր է, առաջարկում ենք, եթե անհրաժեշտություն տեսնում եք, որ միանաք այս պահանջին, հենց հիմա որպես խմբակցության քարտուղար պահանջում եմ ընդմիջում 20 րոպե տեւողությամբ: Սա պահանջ է եւ քննարկման ենթակա չէ:

Օգտագործենք այդ հնարավորությունը, որ թե քաղաքական ուժերը, եւ նաեւ դուք, կազմակերպենք մեր երկու գործընկերների ազատ արձակումը կամ այդ  ուղղությամբ խորհրդարանի անելիքները, այդ թվում չի բացառվում գլխավոր դատախազին ԱԺ հրավիրելը եւ նրանից պարզաբանում ստանալը»,-ասաց նա:

Նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովն արձագանքեց. «Խնդրում եւ հորդորում եմ, ես իմ պարտականությունը կատարում եմ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն որպես ավագ պատգամավոր: Թույլ տվեք շարունակենք մեր նիստը եւ հետագայում այդ խոսակցությունները դուք կվարեք իրավապահ մարմինների հետ: ԱԱԺ կանոնակարգ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն ներկայացնում եմ առաջին նստաշրջանի օրակարգը, որը ձեզ բաժանված է»:

«Հայաստան» դաշինքի պատգամավորներն ի նշան բողոքի սկսեցին ձեռքերով հարվածել սեղաններին:

«Խնդրում եմ մի խանգարեք, էստեղ ակցիա չի, միտինգի տեղ չի: Սա խորհրդարան է, ամբողջ աշխարհը մեզ է նայում: Եկեք վերջացնենք, հետո էդ հարցերը ուրիշ ձեւով կլուծենք»,-ասաց Հասանովը:

«Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենք միանում են «Հայաստան» դաշինքի պահանջին՝ ապահովել ընտրված պատգամավորների ներկայությունը. «Ես բացարձակ արդարություն չեմ ակնկալում այսօրվա իշխանություններից, բայց մեր դաշինքը կարեւորում է, որ հանկարծ հավասարության նշան չդրվի այն ազգընտիրների միջեւ, որոնք չեն բարեհաջել սեփական պատճառներով չներկայանալ նիստի, եւ այն մարդկանց միջեւ, որոնք պատանդին կարգավիճակում են եւ նրանց թույլ չեն տալիս մասնակցել ԱԺ աշխատանքներին»:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է քննության առարկա դարձնել իրենց խմբակցության երկու անդամների՝ Արթուր Սագյսնաի եւ Մխիթար Զաքարյանի կլանքից ազատ արձակելու հարցը:

Իշխանության ներկայացուցիչները որպես փաստարկ նշում են, որ պատգամավորի անձեռնմխելիությունը գործում է ԱԺ պատգամավոր եղած ժամանակ եւ դրանից հետո, իսկ նշված երկու պատգամավորների նկատմամբ քրեական հետապնցդումն սկսվել է նախքան նրանց պատգամավոր դառնալը, իսկ իրենց անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ որոշմամբ:

Արծվիկ Մինասյան «Հայաստան» դաշինք

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին