Այս տարի՝ 2021թ. Հայաստանի ատոմային ոլորտը նշում է իր 55-ամյակը: 1966թ սեպտեմբերի 17-ը դարձավ ատոմային ճյուղի պատմության ելակետը՝ Հայաստանի ԽՍՀ Կառավարության նախաձեռնությամբ ԽՍՀՄ Նախարարների Խորուրդը Հայաստանում առաջին ատոմակայան կառուցելու որոշում ընդունեց։ Նորմատիվային ամբողջ բազան ստեղծվում էր «զրոյից»։ Հայկական ԱԷԿ-ի նախագիծը խորհրդային ատոմագործների ունիկալ տեխնոլոգիական լուծում էր։ Սա առաջին կայանն էր բարձր սեյսմիկությամբ տարածաշրջանների համար։ Դրա օրինակով են այսօր կառուցվում կայանները աշխարհի բարձր սեյսմիկ շրջաններում։ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1976թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ երկրորդը՝ 1980թ․ հունվարի 5-ին։ Այսօր ՀԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ Հայաստանի ատոմային ոլորտը զարգացել է շնորհիվ երկրի գիտական կենտրոնների և ճյուղային ձեռնարկությունների․ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ինստիտուտի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և այլ։
Հայկական ԱԷԿ-ի 55-ամյակի կապակցությամբ «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարցումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում լրագրողների հետ, որի ընթացքում արտասահմանից հրավիրված բանախոսները հանդես եկան հետաքրքիր ելույթներով՝ ներկաներին ի ցույց դնելով միջուկային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ասաց ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ընդգծելով, որ հասարակության շրջանում թյուր պատկերացումներ կան ատոմային էներգիայի, և առհասարակ՝ միջուկային տեխնոլոգիաների մասին: Այսօր շատերն առաջնահերթ նշում են էկոլոգիական վտանգները, սակայն չի կարելի անտեսել այն պարզ հանգամանքը, որ հայկական ատոմակայանն իրականում փրկեց Հայաստանը իսկական էկոլոգիական աղետից: Եթե ժամանակին չկառուցվեր ԱԷԿ-ը, Սևանա լիճն այժմ ամբողջովին դատարկված կլիներ:
Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության գիտական և վերլուծական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ Ալեքսանդր Զայցևը ևս կարևորեց ատոմային տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը, նշելով, որ այժմ դրանք օգտագործվում են գրեթե բոլոր ոլորտներում, ճանապարհաշինությունից գյուղատնտեսություն, մեքենաշինությունից բժշկություն, և այլն:
Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ախտորոշման և հեռաբժշկության տեխնոլոգիաների գիտագործնական կլինիկական կենտրոնի գիտաշխատող Աննա Խորուժայան ելույթ ունեցավ բժշկության ոլորտում ատոմի կիրառման առավելությունների մասին, նշելով, որ ատոմային տեխնոլոգիաները օգնում են բժիշկներին ախտորոշել մի շարք նեյրոլոգիական հիվանդությունները, ինչպիսիք են ալցհեյմերը, պարկինսոնը, սկլերոզը և այլն, ինչպես նաև նպաստում են քաղցկեղի մետաստազների հայտնաբերման և ճշտգրիտ ոչնչացման գործում:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ս.Ա. Խրիստիանովիչի անվան տեսական և կիրառական մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող Դմիտրի Էփշտեյնը հանդես եկավ տիեզերքի յուրացման և տիեզերագնացության ոլորտում ատոմային էներգիայի տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ:
Տիեզերագնացության զարգացումն անքակտելիորեն կապված է տիեզերանավերին էներգիայի մատակարարման աճի և դրանց ֆունկցիոնալության ընդլայնման հետ:
Տիեզերանավերի էներգետիկան բաժանվում է երկու հիմնական ոլորտների՝ տիեզերանավերի շարժման համար համապատասխան հզորության ապահովում և սարքավորումների համար էներգիայի մատակարարում: Այս երկու ուղղություններով էլ ընթացքի մեջ է միջուկային տեխնոլոգիաների կիրառման զարգացումը:
Մասնագետն ընդգծեց, որ այն, ինչ տարիներ առաջ թվում էր անհնարին, այսօր արդեն իրականություն է, և ատոմային էներգիայի յուրացման գործընթացում ցանկացած նոր բացահայտում կարող է ոլորտն առաջ գցել մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուր տարով:
Միջոցառման ավարտին հյուրերին հնարավորություն ընձեռնվեց իրենց հետաքրքրող հարցերն ուղղել բանախոսներին:
Բացի վերոհիշյալ միջոցառումից, Հուլիսի 30-ին, «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ ՀՀ ԳԱԱ Վ․Ամբարցումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ, ԹՈւՄՈ-ի այգում կազմակերպել էր Ատոմային տեխնոլոգիաների երեկո, որի ընթացքում ավելի քան 500 մասնակից իմացավ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները օգտագործվում մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով:
«Այսօր տեխնոլոգիաները զարգանում են լույսի արագությամբ, իսկ ճշգրիտ գիտությունները և տեխնիկական կրթությունը դառնում են ավելի ու ավելի պահանջված, ուստի այժմ կարևոր է գիտությունը մերձեցնել երիտասարդ սերնդին: Շատ կարևոր է նաև առավելագույն թվով մարդկանց համար ատոմային գիտելիքների հանրահռչակումը, որպեսզի նրանք ունենան ատոմային տեխնոլոգիաների օբյեկտիվ ընկալում և հենվեն գիտական գիտելիքներին, այլ ոչ թե առասպելներին և սխալ պատկերացումներին: Այդ իսկ պատճառով մենք աջակցում ենք այս միջոցառմանը», - ասաց ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ բացելով Ատոմային տեխնոլոգիաների երեկո:
Երեկոյի մասնակիցները իմացան, թե որքան խորն են ատոմային տեխնոլոգիաները մտել մեր կյանք: Դրանք օգնում են բուժել և ախտորոշել հիվանդությունները, բարձրացնել գյուղատնտեսության բերքատվությունը, երկարացնել սննդի պահպանման ժամկետը, աղազերծել ծովի ջուրը, հետազոտել և պահպանել եզակի պատմական մուշներն ու գրքերը:
Ինչպես ասել է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության գիտական և վերլուծական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ Ալեքսանդր Զայցևը, մենք հանդիպում ենք ատոմային տեխնոլոգիաներին նույնիսկ այն ժամանակ, երբ ուտում ենք մրգեր, բանջարեղեն, միս, ուտեստին ավելացնելով մեր սիրած համեմունքները: «Որոշսննդամթերքնր ենթարկվում են ռադիոակտիվ ճառագայթմանը` վնասակար բակտերիաները ոչնչացնելու, սննդի պահպանման ժամկետը երկարացնելու համար`առանց համի կամ հոտի վրա ազդելու: Աշխարհի շատ երկրներում ատոմի օգտագործումը գյուղատնտեսության և սննդի մեջ հսկայական ներդրում է ունենում տնտեսության զարգացման մեջ, և հաշվի առնելով, որ Հայաստանն ունի ամենահյութալի և բուրավետ բանջարեղենն ու մրգերը, այս ուղղության զարգացումը կարող է դառնալ շատ խոստումնալից երկրի համար », - ասաց Ալեքսանդր Զայցևը:
Բացի այդ, ամեն օր ընդլայնվում են ատոմը բժշկության մեջ օգտագործելու հնարավորությունները: Ամբողջ աշխարհում տարեկան կատարվում են տասնյակ միլիոնավոր ախտորոշման ընթացակարգեր՝իզոտոպների կիրառմամբ: «Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ռենտգեն է արել, սակայն այսօր միջուկային բժշկության մեթոդները թույլ են տալիս տեսնել և ուսումնասիրել մարդկային օրգանների գրեթե բոլոր համակարգերը, ինչպես նաև օգնում են ճշգրիտ ախտորոշում կատարել: Հենց միջուկային տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանին տվեց միջուկային բժշկություն, որն օգնում է պայքարել բարդ հիվանդությունների դեմ և չհասնել արտասահման ախտորոշման համար: Իսկ ապագայում Հայաստանը կարող է ընդունել հիվանդներ այլ երկրներից», - ասաց միջոցառման բանախոս, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ախտորոշման և հեռաբժշկության տեխնոլոգիաների գիտագործնական կլինիկական կենտրոնի գիտաշխատող Աննա Խորուժայան:
Հարկ է նշել, որ ատոմային տեխնոլոգիաների որոշ ուղություններում Հայաստանը վաղուց սկսնակ չէ։ Երկիրը յուրացրել է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ատոմայինէներգետիկա, միջուկային բժշկությունը, ռադիոիզոտոպների արտադրությունը: Օդանավակայանում անվտանգության հսկցում անցնելիս մենք հանդիպում ենք նաև X-ճառագայթների:
Ինչպես նշել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Գորնը, սեփական ատոմակայանի առկայությունը երկրին հնարավորություն է տալիս օգտագործել միջուկային տեխնոլոգիաները նաև այլ ոլորտներում: «Միջուկային արտադրությունը խթանել է կադրային և գիտական կլաստերի ձևավորումը: Վստահ եմ, որ այսօրվա երեկոյիմասնակիցների թվում կան մարդիկ, ովքեր մի քանի տարի անց կարևոր բացահայտումներ կանեն մարդկության համար՝ օգտագործելով խաղաղ ատոմի զարգացման Հայաստանի թե՛ առկա, թե՛ ապագա հնարավորությունները», - ասաց Վլադիմիր Գորնը:
Ամփոփելով կարելի է փաստել, որ Ատոմային ոլորտը չի սահմանափակվում էներգետիկայով և թույլ է տալիս կիրառել տեխնոլոգիաներն այնպիսի ոլորտներում ինչպիսիք են բժշկությունը, գյուղատնտեսությունը, տիեզերքը։ Մասնավորապես, Հայաստանում ակտիվ զարգանում է միջուկային բժշկությունը․ վերջին մի քանի տարիներին երկրում սկվեց իզոտոպների արտադրությունը, առաջին անգամ անցկացվեց պոզիտրոնաէմիսսիոն տոմոգրաֆիան։ Այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում Ա․Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիան (ԵրՖԻ), Վ․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնը, Ռոդիոակտիվ իզոտոպերի կենտրոնը, Միջուկային բժշկության կենտրոնը։