f

Անկախ

Իրանի ԱԳՆ-ն անհիմն է անվանել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքները լցանավի վրա հարձակմանը մասնակցության վերաբերյալ


Թեհրանին ուղղված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքները՝ ճապոնական Mercer Street լցանավի վրա հարձակմանը մասնակցության վերաբերյալ, անհիմն են և քաղաքական բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, գրում է ՏԱՍՍ-ը։

«ԱԳՆ ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի մեղադրանքների կապակցությամբ՝ ուղղված Թեհրանին, որոնք այնուհետ կրկնել է ԱՄՆ պետքարտուղարը»,- ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Խաթիբզադեն նշել է, որ մեղադրանքները ներկայացվում են առանց որևէ ապացույցների։

Նրա խոսքով՝ «նշյալ երկրները լռություն են պահպանում, երբ ահաբեկչական ակցիաներ են տեղի ունենում Կարմիր ծովում և միջազգային ջրերում Իրանի առևտրային նավերի վրա, բայց, միևնույն ժամանակ, ակնհայտ քաղաքական կողմնակալությամբ անհիմն մեղադրանքներ են հնչեցնում Իրանի դեմ»: Միաժամանակ, Իրանի դեսպանը կանչվել է Ռումինիայի ԱԳՆ՝ լցանավի վրա հարձակման կապակցությամբ, որի հետևանքով սպանվել են Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։

«Ռումինիան խստորեն պնդում է, որ անընդունելի է անօդաչուի օգտագործմամբ Mercer Street նավի վրա հարձակումը, որը հանգեցրել է նավի հրամանատարի՝ Ռումինիայի քաղաքացու մահվանը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ հաշվի առնելով Ռումինիայի միջազգային գործընկերների ներկայացրած տեղեկությունն այն մասին, որ հարձակումը կանխամտածված բնույթ է կրել և համաձայնեցվել Իրանի հետ, Ռումինիան անհապաղ բացատրություն է պահանջել Իրանի իշխանություններից և «իրեն իրավունք է վերապահում գործել համապատասխան կերպով՝ իր միջազգային գործընկերների հետ համարժեք պատասխան տալու համար»։

Ռումինիայի ԱԳՆ հայտարարությունում նաև ասվում է, որ քաղաքացիական թիրախի վրա հարձակումն արդարացում չունի և պետք է խստորեն դատապարտվի միջազգային մակարդակով։ 
 

Իրան Իրան-ԱՄՆ հարաբերություններ ԱՄՆ Մեծ Բրիտանիա Աշխարհում

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին