f

Անկախ

Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել Մ. Զաքարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը վարող դատավորին․ պաշտպան


Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը վարող դատավորին՝ Ռուզաննա Բարսեղյանին, քանի որ Վերաքննիչ դատարանը չկարողացավ ներկայացնել ապացույց, որ մակագրումը տեղի է ունեցել այբբենական կարգով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ ինչպես Առուշ Առուշանյանի, այնպես էլ Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքի քննության մակագրումը տեղի ունեցել ձեռքով։

«Մենք երեկ պահանջեցինք, որ իրենք հիմնավորեն, թե ինչու է ընտրվել հենց այդ դատավորը։ Դատարանը երեկվա նիստը հետաձգեց, որ ապացույցը ներկայացնի։ Այսօր ընդամենն ասաց, որ դատարանի նախագահի հետ զրուցել է և հաստատել է, որ մակագրումը տեղի է ունեցել ըստ այբբենական կարգի»,- նշեց նա։

Փաստաբանի խոսքով՝ եթե մակագրումն իրոք տեղի ունեցել այբբենական կարգի համաձայն, ապա պետք է ներկայացվեր համակարգիչ կամ մատյան, որով կատարվել տվյալ նշումը։

«Եթե կար նման ապացույց, ապա ինչո՞ւ չի ներկայացվել։ Վստահ եմ, որ չկար, և եթե չկար, ուրեմն՝ արդեն խնդիր է։ Դա օրենքի խախտում է, և միայն դատարանի նախագահի խոսքը չի կարող բավարար ապացույց լինել, թե իբր օրենքը պահպանվել է»,- հավելեց Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշենք, որ այսօր նույնպես Վերաքննիչ դատարանքը կքննի Մխիթար Զաքարյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ ներկայացրած բողոքը։

Երեմ Սարգսյան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին