Հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդհանուր առմամբ՝ մարտի 21-ին հաստատվել է կորոնավիրուսի 160 դեպք` նախորդ օրվա ընթացքում ավելանալով 24-ով: