f

Անկախ

Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել. Փաստաբան


Ճնշումները, իրենց առաքելությանը հավատարիմ Դատավորների նկատմամբ շարունակվում են, այս անգամ հերթը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Դատավոր, «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի» նախագահ Սերգեյ Մարաբյանինն է․ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդմամբ-հանձնարարությամբ, կարգապահական հետապնդումների հարուցման հանձնակատարի՝ արդարադատության նախարարի ժ/պ-ի կողմից վարույթ է հարուցվել Դատավոր Ս․Մարաբյանի նկատմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Միքայել Շխիմյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վարույթը վերաբերվում է ԱԺ նախկին նախագահ Ա․Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի նկատմամբ կայացված որոշմանը։ Մասնավորապես խոսքը վերաբերվում է մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելուն, մասնավորապես առաջին ատյանի դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, որոշում կայացնելով նշված անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, հիշեցնեմ, որ տվյալ գործի կապակցությամբ զեկույց-խորհրդակցություն էր կայացել ՀՀ վարչապետի մոտ, որը հերառձակվել էր նաև հեռուստատեսությամբ, որին ի թիվս այլոց մասնակցում էր նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը։

Նշված որոշման օրինականությունը ստուգվել է Դատավոր Ս․Մարաբյանի կողմից, որի արդյունքում որոշում է կայացվել առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու,  իսկ քննիչի միջնորդությունը մերժելու մասին։ Նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել գործով մեղադրյալի այլուրեքությունը (aлиби)-ին, մասնավորապես դեպքի վայրում առհասարակ չգտնվելու հանգամանքը փաստող ապացույցը, ավելի կոնկրետ, ըստ գործում առկա մեղադրյալի հեռախոսազանգերի վերծանումների, ենթադրյալ դեպքի պահին մեղադրյալը գտնվելիս է եղել լրիվ այլ վայրում, այսինքն օբյեկտիվ իրականության մեջ, որևէ այլ որոշում քան քննիչի միջնորդությունը մերժելը տվյալ գործով հնարավոր չէր կայացնել։

Դատավորը տվյալ դատական նիստի ընթացքում կողմերին հայտնել է, որ քաջատեղյակ է սույն գործի կապակցությամբ տեղի ունեցած և հեռուստատեսությամբ լուսաբանված քննարկում-զեկույցի մասին, հավելելով որ որևէ կողմնակի միջամտություն չի կարող որևէ ազդեցություն ունենալ իր կողմից արդարադատություն իրականացնելու իր առաքելության վրա, և նշված համատեքստում կողմերին առաջարկել է նաև կարծիք հայտնել իրեն բացարկ հայտնելու կապակցությամբ, ինչին կողմերը սակայն չեն համաձայնվել։ Կարծում եմ որ առնվազն նույն կերպ պետք է վարվեր նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, սույն գործը քննության առնելիս, սակայն բնականաբար այդպես չի վարվել․․․

Դատավորի նշված որոշման դեմ դատախազության կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը ընդունվել է վարույթ և որոշում է կայացվել Դատարանի որոշումը բեկանելու մասին։ Նշված որոշմանը, մասնավորապես դրանում առկա ձևակերպումներին չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ, այն մասնավորապես առկա է ազատ շրջանառության մեջ, խոսքը վերաբերվում է ՀՀ վճռաբեկ դատարանի 2021 թվականի ապրիլի 2-ի թիվ ԵԴ/0980/06/20 որոշմանը, այն ըստ էության երկրորդ կամ միգուցե նաև չորրոդ պլան է մղում «չփարատված կասկած» կոչվածը և ըստ էության ուղղորդում է իրավապահներին առաջնորդվել անձի ոչ թե անմեղության, այլ մեղավորության կանխավարկածով, այլ կերպ ասած իրավական նիհիլիզմի դրսևորման վառ օրինակ․․․

Հետաքրքիր և հատկանշական է սույն իրադարձությունների խրոնոլոգիան, մասնավորապես դատախազի կողմից զեկուցագիր ներկայացնելու, այդ ընթացքում Դատավորի կողմից այլ «զգայուն» գործերով արդարադատություն իրականացնելու, գլխավոր դատախազի կողմից նախարարին դիմելու և վերջինիս կողմից վարույթ հարուցելու ժամանակահատվածները, սակայն դրանց և մի շարք հետաքրքիր այլ հանգամանքների կանդրադառնանք արդեն սույն վարույթի կապակցությամբ կայանալիք ԲԴԽ նիստի ընթացքում։

Մի խոսքով, վերահաստատում եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ․Գրիգորյանի վարույթի շրջանակներում իմ կողմից արտահայտած դիրքորոշումը, մասնավորապես այն, որ որդեգրված սույն արատավոր պրակտիկան, խոսքը վերաբերվում է նմանատիպ վարույթների հարուցմանը, ոչ այլ ինչ է, քան ուղղակի միջամտություն դատավորի գործունեությանը և անկախությանը, ինչու ոչ նաև, քողարկված ազդակ մյուս դատավորների համար, արդարադատություն իրականացնելիս, «մի պահ մտածելու կոչ․․․»։

Ինչ է նշանակում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը արդարադատություն իրականացնելու համար, մասնավորապես պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար․․․ հա, ի դեպ ևս մեկ, ըստ Ինձ հատկանշական հանգամանք, որը կարծում եմ անուղղակի կապ ունի այս ամենի հետ, մասնավորապես մինչև սույն վարույթը հարուցելը, սակայն խնդրո առարկա որոշումը կայացված լինելուց հետո, Դատավոր Ս․Մարաբյանի կողմից բեկանվել և դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել հանրության լայն շրջանակներում հայտնի Դավիթ «պատրոն» Գալստյանը․․․ հետևությունները թողնում եմ Ձեզ, մանրամասները հետագայում!!!»։

Արարատ Միրզոյան Միքայել Շխիմյան ՖԲ Գրառում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Ավելին
Ավելին