«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Աճառյան փողոցում իրականացվող վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված հետաձգվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Դ.Անհաղթի, Ազատության, Քանաքեռցու և Հասրաթյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարման վերականգնումը: Վերը նշված թաղամասում պլանային աշխատանքները նախատեսված էր ավարտել օգոստոսի 3-ին մինչև ժամը 21:00-ն: Վթարավերականգնման աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: