f

Անկախ

Քոչարյանի փաստաբանները դիմել են դատարանի նախագահին՝ խափանման միջոցի քննությունն այլ դատավորի մակագրելու համար


Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունն այլ դատավորի մակագրելու խնդրանքով: Այս մասին 168.am-ին հայտնել է Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ պատասխանը կստանան երկուշաբթի՝ մարտի 23-ին:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին հայտնի է դարձել, որ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ նիստին ներկա չլինելու պատճառը վիրահատությունն է:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռոբերտ Քոչարյան և մյուսների  գործով հերթական՝ մարտի 17 -ի դատական նիստը տեղի չունեցավ: Պատճառը գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելն էր:

Այդ դատական նիստում Քոչարյանի պաշտպանական խումբը պատրաստվում էր ՀՀ երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի խոսքով՝  դատական նիստի չկայանալու մեջ որոշակի միտումներ կան՝ կապված այդ օրը դատարանում ՀՀ  և ԱՀ նախկին վարչապետների՝ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորությունը ներկայացնելու հանգամանքով:

«Շատ լուրջ հարցեր են առաջանում, և մենք հաջորդ դատական նիստին պահանջելու ենք, որպեսզի դատարանն ավելի մանրամասնի իր առողջական խնդիրները, որոնք որ ունեցել է, եթե բուժում է ստացել, ապա որտեղ է բուժում ստացել, որ մենք կարողանանք հաստատ համոզվել, որ էս ամեն ինչը չի արվել զուտ էն բանի համար, որպեսզի հետագայում երաշխավորներից մեկի կամ երկուսի ներկայությունը դարձնեն անհնար:  Մենք ունենք որոշ կասկածներ, որ սա արվեց միտումնավոր, որպեսզի հետագայում այդ 4 երաշխավորներից մեկ-երկուսը հանրապետությունում չլինեն»,- ասել էր փաստաբան Հայկ Ալումյանը:

Հայաստան Ռոբերտ Քոչարյան խափանման միջոց Դատարան Հայկ Ալումյան

Այլ հոդվածներ հեղինակից

Թուրքիան անտեսում է իր բարձրագույն դատարանի դատավճիռը Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»օրենսդրական փաթեթի վերաբերյալ
Պարետը խստացրել է ազատ տեղաշարժի սահմանափակումները, գործելու են տեղաշարժը հսկող անցակետեր
Կորոնավիրուսից մահացածների թվով ԱՄՆ-ն գերազանցել է Չինաստանին
Ժնևում ՄԱԿ-ի ինը աշխատակից կորոնավիրուսով է վարակվել
Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը բուժվել է կորոնավիրուսից
«Եվրատեսիլը» կանցկացվի առցանց համերգի ձևաչափով
Հայաստանի խորհրդարանը երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենքի աղմկահարույց նախագիծը
Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ
Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ մեր ոտքը պետք է կտրվի Արցախից. Արփինե Հովհաննիսյան
Factor.am: «Իմ քայլից» Աննա Կարապետյանը կողմ չի քվեարկել զանգերը վերահսկող նախագծին
Այս գործելաոճն խայտառակություն է. Արման Աբովյան
Առցանց դասը հեռավար կրթություն չի - փորձագետ
Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ
Հավաք-պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորումում
Տանկիստների գործնական պարապմունքներ
Արցախում ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը
«Իմ քայլը» գումարել է ԱԺ արտահերթ նիստ՝ ցերեկը տապալված «օրենք-1984»-ը ընդունելու համար. Մելիքյան
Ամոթ ձեզ, այս պահվածքը ոչ մի ձեւով հարգելի չէ. Մարուքյանը՝ Իմ քայլին
«Իմ քայլը» խմբակցությունում շատերն ամաչում են, որ մասնակցում են կառավարությունն ու պառլամենտը ոչնչացնող գործընթացին
ԱԺ-ում առանց ըննդիմադիր խմբակցություններին իրազեկելու սկսվել է նիստ. օրակարգում տեղորոշելու անընդունելի նախագիծն է
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ
Ախտահանվել են Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների վարչական շենքերը
«Լուսավոր Հայաստանը» կրկին առաջարկել է չփակել սահմանները ԵԱՏՄ երկրների միջեւ
Ավելին
Ավելին