f

Անկախ

ՀՀ իշխանությունները ցանկանում են հայերին վերածել գլուխներն ավազի մեջ մտցրած ջայլամների․․


Ռազմական փորձագետները եւ տրամաբանությունը հուշում են, որ Ադրբեջանի ԶՈՒ հիմնական թիրախը Երասխն է, որի ավազով լցոնված ավտոդողերով կահավորված հայկական դիրքերը հակառակորդը, ըստ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի, հրկիզում է հատուկ ականանետների օգնությամբ: Հետեւաբար, եթե այդպես շարունակվի, դիրքերը կոչնչանան, եւ մեր զինվորները ստիպված կլինեն նահանջել: Երեւի դա է պատճառը, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են հայերին վերածել գլուխներն ավազի մեջ մտցրած ջայլամների: Այնպես անել, որ մենք ոչինչ չտեսնենք, չլսենք, չիմանանք:  Տեղյակ չլինենք ՀՀ սահմանների ճեղքման մասին եւ տեղեկանանք այն ժամանակ, երբ արդեն ուշ կլինի՝ որեւիցե բան փոխելու:  

Մինչդեռ ոչ թե պետք է օրենքով արգելել ինֆորմացիայի տարածումը հայկական լրատվամիջոցներով, այլ ընդհակառակը՝ պետք է ընդարձակել այդ գործընթացը․ հրավիրել աշխարհի հեղինակավոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին եւ Երասխում ստեղծել լրատվական կենտրոն: Նաեւ՝ այնպես անել, որ յուրաքանչյուրը տեսնի եւ համոզվի, որ ագրեսորը ոչ թե Հայաստանն է, այլ՝ Ադրբեջանը: Դրա համար անհրաժեշտ է կազմակերպել Երասխում գտնվող մեր դիրքերի 24-ժամյա ինտերնետային տեսահեռարձակում: Դա կփոխարինի քառօրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ կողմից արված առաջարկին՝ շփման գծում տեղադրել հատուկ սարքեր՝ որոշելու, թե ով է առաջինը կրակում: Իսկ ՄԱԿ-ում ոչ թե պետք է հայտարարություններ տարածել, ինչը ոչ մի հարց չի կարող լուծել, այլ անհրաժեշտ է պահանջել ԱԽ արտահերթ նիստի անհապաղ հրավիրում: Ինչպես որ վարվում են ագրեսիայի ենթարկվող պետությունները:  

Եթե ՀԱՊԿ մեր անդամակցությունը խոչընդոտում է ռազմական համագործակցությանն այլ երկրների հետ, այն ամենեւին չի կարող արգելք հանդիսանալ լրատվամիջոցներով մեր դեմ իրականացվող ագրեսիայի լուսաբանման եւ ՄԱԿ ԱԽ նիստում այդ հարցի քննարկման պահանջի համար: Եվ, հավատացնում եմ, որ լրագրողները շատ ավելի անաչառ ու ճշմարիտ ձեւով կարձանագրեն, թե ով է ագրեսորը, քան թյուրքալեզու, այդ ագրեսորից ֆինանսապես կախված կամ նրան ռազմավարական դաշնակից համարող ՀԱՊԿ երկրներից եկած դիտորդները: 

Հավատացնում եմ նաեւ, որ լրագրողների ներկայությունն ու մեր դիրքերի վրա կատարվող հարձակումների տեսահեռարձակումը չեն կարող համարվել պետական գաղտնիքի բացահայտում, քանի որ այդ «գաղտնիքը» միայն մեզ համար է գաղտնիք, իսկ հակառակորդն իր դիրքերից եւ տիեզերքից ստացվող կադրերից ամեն ինչ տեսնում է եւ տեղյակ է իր իսկ կողմից կատարվող հարձակումներին: 

Մինչդեռ ԱԺ կողմից ընդունված օրենքը՝ սահմաններից ինֆորմացիայի ստացման արգելքի մասին, կարող է պատճառ դառնալ, որ աշխարհը կարծի, թե ագրեսորը Հայաստանն է: Եվ դա է պատճառը, որ նա խոչընդոտում է տեղեկատվության տարածմանը:

Անվտանգության խորհրդին վերաբերող ՄԱԿ-ի ինտերնետային էջում գրված է. «Պետությունը, որը հանդիսանում է ՄԱԿ անդամ, բայց չի հանդիսանում ԱԽ անդամ, կարող է մասնակցել նիստերին՝ առանց ձայնի իրավունքի, երբ խորհուրդը համարում է, որ քննարկվող հարցը շոշափում է այդ պետության շահերը: Ինչպես ՄԱԿ անդամ երկրները, այնպես էլ նրա անդամ չհանդիսացող սուբյեկտները կարող են հրավիրվել՝ մասնակից դառնալու խորհրդի քննարկումներին՝ առանց ձայնի իրավունքի։ Խորհուրդը որոշում է այս կամ այն իր անդամ չհանդիսացող պետության մասնակցության պայմանները»։ 

Սա նշանակում է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը պահանջի ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի հրավիրում, եւ ՄԱԿ ԱԽ անդամ 5 պետություններից որեւիցե մեկը վետո կիրառի, ՀՀ ներկայացուցիչը տեղյակ կլինի, թե որ պետությունն է դա արել: Ի դեպ, ինչքան հասկացա, ՄԱԿ-ն ամենեւին չի թաքցնում վետո կիրառողների ինքնությունը: Նրա ինտերնետային կայքում կա այդ մասին հայտնող էջ , որտեղ, ցավոք, վերջին գրառումն ավարտվում է 2020 թվականի օգոստոսի 31-ով: 

Այդ կապակցությամբ հետաքրքիր է պարզել, որ երբ ՄԱԿ ԱԽ-ն 2020 թվականի սեպտեմբերի 30-ին քննարկել է Արցախում սկսված պատերազմը եւ վետոյի պատճառով չի կարողացել ուժի կիրառմամբ կամ գոնե տնտեսական սանկցիաների օգնությամբ անմիջապես միջամտել պատերազմին, այլ բավարարվել է Ադրբեջանին ու Հայաստանին ուղղված կոչով՝ անմիջապես դադարեցնել կրակը եւ վերադառնալ բանակցություններին, ՀՀ ներկայացուցիչը մի՞թե չի հրավիրվել մասնակցելու այդ նիստին: Որ մեզ հայտներ, թե ՄԱԿ ԱԽ մշտական անդամների հնգյակից՝ Չինաստան, ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, որ մեկն է վետո կիրառել եւ խափանել ուժի կիրառմամբ կամ գոնե տնտեսական սանկցիաների ձեւով ՄԱԿ-ի ուղղակի միջամտությանը պատերազմին: Եվ ինչ փաստարկներ է ներկայացրել այդ պետության ներկայացուցիչը: Չէ՞ որ Բաքուն խախտել էր ուժի չկիրառման սկզբունքը, որը ՄԱԿ կանոնադրության առաջնահերթություններից է (2-րդ հոդվածի 4-րդ կետ): Այդ սկզբունքը նաեւ առաջին տեղում էր ԵԱՀԿ ՄԽ բանակցություններում, որի 3 նախագահողները ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են: 

Լավ կլիներ, որ ՀՀ ԱԳՆ արդեն հրաժարական տված բարձրաստիճան պաշտոնյաները գոնե տեղյակ պահեին հանրությանը, թե այդ 5 պետություններից որ մեկն էր 2020-ի սեպտեմբերի 30-ին խոչընդոտել ՄԱԿ-ի ուղղակի միջամտությանը: Չէ՞ որ այդ ինֆորմացիան չի կարող համարվել պետական գաղտնիք: Ո՞ւր կորան հետաքննող լրագրողները եւ սփյուռքի մեր գործիչները: Մի՞թե հետաքրքիր չէ պարզել այս հարցը: 

Որպեսզի հայ հանրությունն ու մեր ապագա քաղաքական գործիչները հետեւություններ անեն:

Գրիգոր Էմին-Տերյան

 

Երասխ Ադրբեջանի ԶՈւ խմբագրի ընտրանի

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին