f

Անկախ

Քաղաքացուն հռչակեցին հպարտ ու նվաստացրեցին թշնամու առաջ. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)


Հարգելի՛ ժողովուրդ

Նոր խորհրդարանի ձևավորումը չի լուծել հին խնդիրները։ Ավելին՝ դրանք խորացել են։

Տեղի է ունեցել աննախադեպ խայտառակություն։ Հայաստանն ու Արցախը պարտության տարած քաղաքական ուժը շարունակում է մնալ պետության ղեկին։ Սա բոլորի՛ս ամոթն է։

Ամոթ է, որ ընկած թվեր հաշվեցին, թե ինչքան քվե է ստացել մանդատային մեծամասնության թեկնածուն խորհրդարանի խոսնակ ընտրվելու համար։ Արդեն իսկ նշանակած մարդկանց «ընտրելը» գավառական թատրոնի մակարդակի էլ չի ձգում։

Մանդատակիր մեծամասնության ընտրած Ազգային ժողովի խոսնակի և նրա երկու տեղակալների մասին չեմ ուզում գնահատականներ տալ։ Դրանք հանրայնորեն հայտնի են և ավելացնելու կամ պակասեցնելու բան չունեմ։

Չեմ կասկածում, որ մեծամասնությունը էնտուզիազմով քվեարկեց այնպես, ինչպես հրահանգվել էր։ Դրանից հետո հաշվեցին, թիվ հրապարակեցին այնպես, ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրության թվերը՝ արտաքուստ ճշգրիտ ու չոր, բայց իրականում՝ կասկածելի ու վտանգավոր։

Այդ թվերն արձանագրում են Հայաստանի անկումը և նպատակ ունեն ծածկադմփոց անելու այլ թվեր։ Թվեր, որոնք ինձ համար շատ կարևոր են որպես Հայաստանի քաղաքացի, որպես մայր։

Պատերազմից 10 ամիս անց մեր ժողովրդին չեն տեղեկացնում ամենակարևո՛ր թվերը։ Զոհվածների, անհետ կորածների, գերիների, հաշմանդամների, վիրավորների թվերը։ Ճշգրի՛տ թվերը։

Նախընտրական փուլում «Պարտության» կուսակցությունը ներկայացնող երկու բարձրաստիճան պաշտոնյաներ 44–օրյա պատերազմում մեր ունեցած զոհերի` իրարից խիստ տարբերվող թվեր ներկայացրեցին։ Ու մինչև հիմա ոչ մի հստակություն չկա այդ հարցում։

Մի՞թե ձեզ մայր չի ծնել, մի՞թե դուք ծնող չեք, մի՞թե դուք միս ու արյունից չեք, մի՞թե դուք այդքան չմարդ եք։

Գերիների հստակ թիվն էլ չկա։ Թերևս այն պարզ պատճառով, որ հետո հաշվետու չլինեն։ Իրենց համար կարևորը ընտրատեղամասերո՛ւմ «խփված» թվերն են ու ստանալիք պաշտոնները՝ հետագայում ակնկալվող թալանի հնարավորության համար։

Ի դեպ, մի ուշագրավ հանգամանքի վրա եմ ուզում հրավիրել բոլորի ուշադրությունը։ «Պարտության» կուսակցության առաջնորդը նախկինում քննադատում էր, թե բա մարտի դաշտում զոհվում են միայն աղքատները, իսկ պաշտոնյաների ու նրանց կից օլիգարխների զավակներից գոնե մեկը չի հայտնվում զոհերի կամ առնվազն վիրավորների ցանկում։

44 օրում մենք տվեցինք գրեթե նույնքան զոհ, որքան Արցախյան 1–ին պատերազմի տարիներին, բայց այդ հազարավոր զոհերի, վիրավորների, գերիների մեջ չկար գոնե մի հոգի, ով կապված է հեղափոխական ու ժողովրդական հռչակված իշխանության ներկայացուցիչների հետ։

Ինձ ճիշտ հասկացեք, ես ոչ մեկի մահը չեմ ցանկանում, եթե դա Հայաստանի ու Արցախի վրա հարձակվող թշնամին չէ։ Բայց, այդուհանդերձ, ուշագրավ է, որ 5.000–ի կարգի զոհերի մեջ չկա գոնե մեկ գործող պաշտոնյայի որդի, հեռու բարեկամ կամ ընկեր, քայլարածներին կից գոնե մեկ օլիգարխի փափկասուն կամ հաբռգած զավակ։

Խոսում են հավասարությունից ու համոզում, թե ժողովուրդն իրենց ընտանիքն է, բայց կռվի ժամանակ իրենք դառնում են ավելի՛ հավասար ու ցինիկաբար գովազդվում զինվորական հագուստով՝ «Իշխանությունն ու վայելքները՝ մեզ, մահն ու զրկանքները՝ ձեզ» սկզբունքով։

Քաղաքացուն հռչակեցին հպարտ, ու թշնամու և աշխարհի առաջ նրան նվաստացրեցին։ Ու դեռ շարունակում են նվաստացնել։

Հարգելի՛ ժողովուրդ

Հայաստանում պետականության լրջագույն ճգնաժամ է։ Արտաքուստ կան պետական կառույցներ, մանդատային մեծամասնությունն օրվա իշխանությունն է բաշխում, պաշտոններն է մեջ–մեջ անում, բայց ճգնաժամը շարունակվում է և ապահովում մեկ այլ սարսափելի թվեր՝ արտագաղթի թվեր։

«Պարտության» կուսակցությունը մեր ժողովրդին ստիպում է ողբերգական թվերին նայել որպես վիճակագրություն և գերի դառնալ իրենց իշխանությունն ապահովող թվերին։ Եթե այս խաղի կանոնը շարունակվի, ապա օրվա իշխանության ներկայացուցիչները ստիպված կլինեն նորովի՛ խաբել ու հանգստացնել իրենց հաճախորդներին ու գրել, որ «Սպիտակ Շորժա» զվարճավայրը ոչ թե գտնվում է մարտական գործողություններից «մի ամբողջ» 88 կիլոմետր հեռավորության վրա ու կարելի է գալ տժժալու, այլ 188 կիլոմետր, հետագայում արդեն՝ 288 կիլոմետր հեռավորության վրա, ու այդպես մինչև մեր երկրի վիլայեթացում։

Հարգելի՛ ժողովուրդ

Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերները մեր գլխին պարտություն ու փորձանք են բերել, բերում ու բերելու։ Միակ տարբերակը չհուսահատվելն է, պայքարելն է, դիմադրելն է, չնահանջելն է, փոխելն է։

Այո՛, գիտեմ, որ ջղայնացած եք, որ հիասթափված եք, որ շոկի մեջ եք։ Ինքս էլ եմ այդ վիճակում, ինքս էլ ունեմ բազմաթիվ հարցեր, ինքս էլ կարող եմ հազար ու մի սխալի մասին նշել, բայց այդ ամենից զատ ու ինքներս մեզ հետ կռիվ տալուց զատ պետք է ելքեր փնտրենք։ Պետությունը, մեր արժանապատվությունը պաշտպանելու ելքեր։ Այդ ելքերը ոչ միայն ու ոչ այնքան խորհրդարանում են, որքան այս պատերից դուրս։ Պետք է, հետևաբար, համատեղել ջանքերը լուծելու համար մեր երկրի անվտանգության, սոցիալ–տնտեսական զարգացման ու հոգեբանական խնդիրները։

Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյան Ազգային ժողով ելույթ Տեսանյութ

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին