REGNUM գործակալությունը պարբերաբար ուսումնասիրում է այս կամ այն քաղաքական իրադարձության արձագանքները սոցցանցերում: Այս անգամ ներկայացնում է ֆեյսբուքի օգտատերերի այսօրվա արձագանքները Նիկոլ Փաշինյանի կրկին վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
«Բոլորին մատների վրա խաղացրեց: Խոսք չկա: Ֆոլկլենդյան ճգնաժամից հետո Արգենտինայում գլուխներ թռցրին, իսկ սրա երեսին թքում ես, ասում է՝ անձրև է գալիս: Էդ ոնց պիտի կարողանաս մնալ իշխանության, երբ հազարավոր մարդկանց ես կյանքից զրկել և երկրի տարածքներ ես կորցրել»,- նշում է Таймураз Д.-ն:
Շատ օգտատերեր եկել են այն եզրակացության, որ Հայաստանի քաղաքացիները ընտրություններում չափազանց տարօրինակ արարք են թույլ տվել: Մարդիկ կասկածում են, որ օտարերկրյա քարոզիչները լավ են աշխատել, որպեսզի վերջնականապես մոլորեցնեն բնակչությանը, ինչի հետևանքով իշխանության վերադարձավ հայկական պետականության գերեզմանափորը:
«Տարօրինակ ընտրություն է կատարել հայ ժողովուրդը: Սա աշխարհի ամենամեծ ամերիկյան դեսպանության աշխատանքի պտո՞ւղն էր, թե՞ իրոք մոլորության ու միամտության հետևանք է»,- հարց է տալիս Александр С.-ն:
Որոշ մեկնաբաններ էլ նշում են, որ շատերի համար Փաշինյանը զուգորդվում է կոռուպցիայի դեմ պայքարի հետ, ուստի քաղաքացիները հին սովորությամբ որոշել են քվեարկել այդ քաղաքական գործչի օգտին:
«Սուպեր: Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեակոռումպացված անցյալին վերադարձ չկա, ինչը և ցանկանում ենք ուրիշներին»,- գրում է Ashot S.-ն:
Մարդկանց մի մասն էլ կարծում է, որ Փաշինյանն արդեն սպառնալիք չէ Ռուսաստանի համար, ուստի Մոսկվան չի խանգարել Հայաստանի ժողովրդին անելու իր ընտրությունը:
«Ռուսաստանին այդ նշանակումը ոչինչ չի տա, ասենք արդեն ոչինչ չի էլ վերցնի»,- կարծում է Евгений К.-ն:
Մի շարք օգտատերեր նշում են, որ հայ ժողովուրդը կորցրել է կապը իր պատմության և իր տարածքի հետ: Այդ իսկ պատճառով էլ նրանք ընտրում են արևմտամետ քաղաքական գործչին, որը նույնիսկ չի էլ փորձում պաշտպանել իր երկրի շահերը:
«Գուցեև ես սխալվում եմ, բայց տպավորություն է ստեղծվում, որ հայերի համար ավելի հարմար է հեռվից սիրել իր երկիրը: Եվ եթե ես ճիշտ եմ, ապա աշխարհի քարտեզի վրա որոշ ժամանակ անց դե ֆակտո այդ երկիրը չի լինի, թեպետ անվանումը մի կարճ ժամանակ դեռ կպահպանվի: Թուրքերը հանուն պատմության սիրո այդ տարածքը նախկինի պես կանվանեն»,- ենթադրում է Kleon G.-ն:
Կան և անձինք, որոնք նշում են, թե շուտով Հայաստանը կկորցնի իր բնիկ բնակչության վերջին փշրանքները, նրանք կնախընտրեն մոլորակի ավելի ապահով տեղեր:
«Շուտով Փաշինյանը կազատի Հայաստանն իր բնիկ բնակիչների մնացորդներից: Առանց այդ էլ հայերի մեկ երրորդն ապրում է ԱՄՆ-ում՝ փսլինք թափելով Քիմ Քարդաշյանի հետույքի վրա: Մյուս երրորդ մասն ապրում է Ռուսաստանում, կրպակներ է պահում մոսկովյան և պիտերյան շուկաներում: Իսկ նվազ քան երրորդ մասը դեռ լռվել է Հայրենիքում»,- գրում է Ohne A.-ն:
Հիշեցնենք՝ օգոստոսի 2-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոր խորհրդարանի նիստի առաջին օրը վարչապետ նշանակեց Նիկոլ Փաշինյանին:
Պատրաստել է Սվետլանա Ռիբինան
Աղբյուրը՝ ИА REGNUM