«Звезда» հեռուստաաիքի փոխանցմամբ՝ առանձնակի վտանգավոր վարակների մասնագետ, բժիշկ-իմունոլոգ Վլադիմիր Ժեմչուգովը բացատրել է, թե ինչպես կարելի է կորոնավիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակում հիգիենային հետևել: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ օճառը COVID-19 կորոնավիրուսից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցն է: Նա բացատրել է, որ օճառի բաղադրությունը ունի լիպիդային բաղադրիչներ, որոնք մաքրում են վիրուսը:
Նա նաև հավելել է, որ ամեն օր չպետք է օճառ օգտագործել ամբողջ մարմնի համար, քանի որ դա կարող է նաև լվանալ նաև պաշտպանիչ շերտը:
Ձեռքերի հաճախակի լվանալու հետ մեկտեղ անհրաժեշտ է օգտագործել սիլիկոնային հավելանյութերով պաշտպանիչ քսուք, իսկ օրվա վերջում կիրառել վիտամին A պարունակող սնուցող քսուք։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: