Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում հաղթանակ տոնեց միայն Յան Նեպոմնյաշչին: Անիշ Գիրի-Ֆաբիանու Կարուանա, Ալեքսանդր Գրիշչուկ-Դին Լիժեն, Կիրիլ Ալեքսեենկո- Մաքսիմ Վաշիե-Լագրավ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը Յան Նեպոմնյաշչին է, որն ունի 3,5 միավոր: 3 միավոր ունի Մաքսիմ Վաշիե-Լագրավը:
Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: