Միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի oլիմպիական խաղերի հնարավոր հետաձգման մասին վերջնական որոշում կկայացնի 1 ամսվա ընթացքում:
ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ կառույցը պատրաստվում է քննարկել հնարավոր հետաձգման որոշումը ճապոնական կողմի հետ և վերջնական որոշման համար պետք կլինի 4 շաբաթ:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: