f

Անկախ

Դու՞ ես որոշում մահվանից հետո դոնոր դառնալ, թե՞ ոչ


Վերջերս Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում բացի կենդանի դոնորներից, նաև դիակային փոխպատվաստում է լինելու:

«Մինչև այդ ծրագիրը կյանքի կոչելը, երկարատև կազմակերպչական աշխատանքներ կան` դոնորների և փոխպատվաստվողների ռեստրների ստեղծում, լոգիստիկ հարցեր` որ օրգանը որտեղ կարելի է պատվաստել։ Բացի այդ, բժիշկների վերապատրաստման հարցեր էլ կան, ինչի համար էլ համագործակցում ենք մեր դրսի գործընկերների հետ։ Առաջին դեպքի մասին կիմանաք»,–ասաց նախարարը։

Սակայն դիակային փոխպատվաստումը միանշանակ չի ընդունվել բժիշկների, իրավաբանների, ու ընդհանրապես հասարակության շրջանում:

«Ես շատ հիվանդներ ունեմ, ովքեր կարիք ունեն փոխպատվաստման և այսօր փոխպատվաստումը անհրաժեշտություն է, սակայն դիակային փոխպատվաստումը թե´ բժշկական էթիկայի տեսանկյունից, թե´ իրավական առումով անթույլատրելի է: Ոչ ոք չի ցանկանա, որ իր երեխան կամ հարազատը մահվանից հետո դոնոր դառնա»,-ասում է նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը:

Փաստաբանական պալատի փաստաբան Թամարա Բաղդասարյանը ներկայացնելով դաշտի իրավական կարգավորումները՝ նկատում է, որ դիակային փոխպատվաստման դիմելով խախտվում են մի շարք օրենքներ:

«Դեռ 2002 թվականից է Հայաստանում գործում մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումը թույլատրող օրենք, որով մարդիկ կարող էին գրավոր համաձայնություն տալ, որ իրենց օրգանները մահից հետո օգտագործվեն: Սակայն 2009 թվականին օրենքում փոփոխություն կատարվեց և համաձայնություն տալը փոխվեց անհամաձայնություն տալով: Այսինքն մարդիկ պետք է գրավոր անհամաձայնություն տան, որ մահից հետո իրենց օրգանները չօգտագործվեն: Ըստ օրենքի՝ եթե չկա մահացած անձնավորության համաձայնություն-անհամաձայնությունը, ապա որոշումը կայացնում են նրա հարազատները: Սակայն օրենքի նախագծի ընդունումից հետո Սահմանադրական դատարանը արգելեց օրենքի կիրառումը»,-նշում է Թամարա Բաղդասարյանը:

Մասնագետները նկատում են, որ չնայած Առողջապահության նախարարը ասում է, որ ամենի ինչ արվելու է մարդկանց ցանկությամբ, սակայն այսօր հասարակության շրջանում իրազեկվածության խնդիր կա, և ոչ ոք տեղյակ չէ ընթացակարգերի կամ համաձայնություն-անհամաձայնություն տալու մասին:

«Եթե օրինակ ԱՄՆ-ում գործում է այս համակարգը, և մարդկանց որոշումը՝ մահվանից հետո դոնոր դառնալ-չդառնալու վերաբերյալ գաղտնի է պահվում, ապա Հայաստանում մարդիկ իրենց որոշումը հաստատում են պոլիկլինիկաներում և պարզ է, որ խախտվում է բժշկական գաղտնիքի իրավունքը»,-ասում է իրավաբանը:

Ըստ Մարինա Խաչատրյանի՝ եթե նախկինում Կառավարության մի քանի նախարարություններ էին այս հարցով որոշումներ կայացնում, ապա հիմա դա թույլատրվում է միայն Առողջապահության նախարարությանը և կարծես մենաշնորհային համակարգ է ստեղծվում: Նեյրովիրաբույժը նշում է, որ եթե քննարկումները նման տեմպերով շարունակվեն, ինքը Արսեն Թորոսյանի և Առողջապահության նախարարության դեմ հայցով դիմելու է դատարան, որպեսզի պահպանվի Սահմանադրական դատարանի որոշումը:

ՀՀ Առողջապահության նախարարություն Դիակային փոխպատվաստում Արսեն Թորոսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պատվիրակությունը՝ պաշտպանության փոխնախարարի գլխավորությամբ, գտնվում է Թուրքիայում. Ղազինյան
Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան. լուսանկարներ
Հուլիսի 17-ին կանցկացվի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը
Ստյոպա Սաֆարյանի ինքնավստահությունը մոլորվեց դատարան տանող ճանապարհին
Չինարիում հրետակոծության հետեւանքով հոգեւորականի տունն է վնասվել
Սա պետք է մտահոգիչ լինի միջազգային հանրության համար. Բադասյանը՝ Մեծամորի ատոմակայանը ոչնչացնելու՝ հայտարարության մասին
Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգվի Այգեպարի մանկապարտեզը
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է պայմանագրային զինծառայողի սպանվելու մասին
Արցախի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը
ԱԱՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի հայտարարությունը
Հայկ Մարությանը հուլիսին ավելի քան 47 մլն դրամ պարգեւավճար է տվել քաղաքապետարանի աշխատակիցներին
Ռուսաստանի ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ իրավիճակի հետագա լարումը կանխելու համար
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Բելառուս
Ադրբեջանցիները իրենց զինվորների դիակներն են դուրս բերում միջդիրքային տարածությունից. ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել
63-ամյա կնոջը խեղդել էր 22-ամյա հարևանը․ երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ
Պանամայի ափերի մոտ  5,8 մագնիտուդով  երկրաշարժ  է  տեղի  ունեցել
«Վերնատուն» ակումբում քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը և հուլիսի12-ից ծավալված ռազմական գործողությունները
Ադրբեջանցիները լավագույն դեպքում կարող են Մոսկվայի շուկայում հայկական ծիրան գնել և ճզմել այն. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել
Ոստիկանությունը բացահայտել է ՀՖՖ-ի եւ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինության ապօրինությունները
Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ
Ադրբեջանական կողմը մարտի դաշտում թողնելով իր դիակներն ու վիրավորներին դիմել է փախուստի
Մեկնարկել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանրային քննարկումները
Աշոտ Դադայանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար
Հակառակորդի մարտական ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենայի, վիրավոր չկա. ԱԻՆ
Ավելին
Ավելին