РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի կառավարությունը հայտնել է, որ այսօր երկրում գրեթե չորս հազար բժիշկ վարակված է COVID-19 կորոնավիրուսով: Գրում է Gazeta.ru-ն;
«Կան տվյալներ, որոնք մեզ դուր չեն գալիս, քանի որ մենք պետք է փորձենք դրանք վերահսկել։ Օրինակ ՝ տուժել է 3,910 բուժաշխատող», - ասուլիսի շրջանակներում ասել է Իսպանիայի առողջապահության նախարարության նախազգուշացման և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սիմոնը
Նրա խոսքերով՝ երկրում COVID-19 կորոնավիրուսն իր գագաթնակետին պետք է հասնի այս շաբաթ, իսկ հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը մնում է նույն մակարդակի վրա, ինչ մի քանի օր առաջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայում բժշկական անձնակազմի շրջանում առաջին զոհը Բասկերի երկրից 52-ամյա բուժքույր է դարձել:
Այսօր Իսպանիան Իտալիայից հետո Եվրոպայում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թվով երկրորդ տեղում է։ Մարտի 23-ին հայտնաբերվել է վարակման ավելի քան 33 հազար դեպք, մահացել է 2182 մարդ: