Դերասանուհի Օլգա Կուրիլենկոն ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ լիովին բուժվել է կորոնավիրուսից: Գրում է Gazeta.ru-ն։
Կուրիլենկոն պատմել է, որ հիվանդության առաջին շաբաթում իրեն շատ վատ է զգացել:
«Ես գրեթե ամբողջ ժամանակ բարձր ջերմությունով պառկած եմ եղել և շատ քնել: Ես քնում էի գիշերը 12 ժամ, իսկ այնուհետև 3-4 ժամ ցերեկը: Դժվար էր ոտքի կանգնել: Հոգնածությունն անտանելի էր։ Գլխացավը սարսափելի», - հիշել է նա: Կուրիլենկոյի խոսքերով՝ այժմ հիվանդության գրեթե ոչ մի ախտանշան չունի, միայն առավոտյան հազն է մնացել:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: