f

Անկախ

Ե՛վ առողջություն և՛ ազատություն.Խոսրով Հարությունյան


Ազգային Ժողովում բուռն քննարկումների պայմաններում առաջին ընթերցմամբ ընդունվեցին Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Պատգամավորների (հատկապես ընդիմադիր) մտահոգությունները պայմանավորված էին արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների և լրատվամիջոցների ազատությունների սահմանափակման վերաբերյալ նախագծերում առաջարկվող դրույթների իրավական որոշակիության բացակայությամբ և իրավիճակին այդ սահմանափակումների համապատասխանությամբ, ինչը սահմանադրական պահանջ է: Անշուշտ այս հարցադրումները միանգամայն իրավաչափ են և իրավական առավել կոռեկտ բանաձևումների պահանջ են առաջացնում:

Միաժամանակ հարկ է արձանագրել, որ Կառավարության սույն նախաձեռնությունը պայմանավորված էր այն օբյեկտիվ իրողությամբ, որ համաճարակի պայմաններում, առավել ևս, երբ Առողջության Համաշխարհային Կազմակերպությունը կորոնովիրուսի վարակի միջազգային տարածումը որակեց որպես պանդեմիա, շատ կարևոր է ոչ միայն հիվանդության տարածումը կանխարգելող հանրային առողջապահության ոլորտում իշխանությունների նախափեռնությունների արդյունավետությունը, այլև վերջինիս գլխավոր նախապայմանի՝ հանրության շրջանում խուճապի բացառման, ապահովումը:

Հանուն արդարության պետք է փաստել, որ մեզանում խուճապային տրամադրությունների չձևավորմանը մեծապես նպաստեց այն, որ հենց առաջին օրվանից Վարչապետը ստանձնեց հանրությանը համաճարակի դրսևորման դեպքերի և դրանց կանխարգելման քայլերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրման անձնական պատասխանատվությունը, դրանով մեծապես նպաստելով, որ հանրության կողմից տեղեկատվության պաշտոնական աղբյուրները ընկալվեն որպես հավաստի և արժանահավատ տեղեկատվության հուսալի աղբյուրներ: Ըստ իս այս գործելաոճը, այլ կազմակերչական միջոցառումների հետ համատեղ, նպաստեց նաև նրան, որ մեր համաքաղաքացիներն իրենց առօրյա վարքագիծը սկսեցին կազմակերպել հակահամաճարակային միջոցառումների պահանջներին համահունչ՝ գիտակցված ինքնամեկուսացումից մինչև առաջին անհրաժեշտության ապրանքների ոչ խուճապային սպառումը: Այս ամենը անշուշտ շատ կարևոր է հանրային կյանքի բնականոն ընթացքը կազմակերպելու համար:

Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, ոչ երկրորդական պետք է համարել նաև այն փաստը, որ մեր քաղաքացիները ցուցադրեցին սոցիալական գիտակցված պատասխանատվության աննախադեպ դրսևորում, ինչն էապես նպաստեց խուճապային տրամադրություների չտարածմանը:

Ահա այս արձանագրումների ֆոնին անդրադառնալով Ազգային Ժողովում վերը նշված նախագծերի քննարկումներին, ըստ իս, հատկապես մտահոգիչ էր այն, որ Կառավարության ներկայացուցիչը և ԱԺ քաղաքական մեծամասնությունը հանրության շրջանում խուճապը կանխելու խնդրին մոտենում էին այն ընկալմամբ, որ մենք հայտնվել ենք համաճարակային իրավիճակով պարտադրված ‹‹առողջություն թե՞ ազատություն›› երկընտրանքի առջև: Իհարկե, եթե խնդիրը ներկայացվում է այդ կոնտեքստում, ապա առավել քան կանխատեսելի է, որ հանրության ընտրությունը կլինի միանշանակ հօգուտ առողջության:

Սակայն արդյո՞ք խնդիրը առողջության և ազատության միջև ընտրություն կատարելու մեջ է: Արրդյո՞ք հանրային առողջության ապահովումը համաճարակների պայմաններում հրամայաբար պահանջում է իշխանությունների կողմից ԶԼՄ-ների տոտալ վերահսկողության իրականացում, այն էլ օրենքի՝ ոչ որոշակի ձևակերպումներով և բանաձևումներով իրավական նորմերի հիման վրա:
Արդյո՞ք գիտակցվում են իրավիճակի կարգավորումները այդ պարզունակ և պսևդոքաղաքական երկընտրանքով ներկայացնելու հնարավոր բացասական հետևանքները:

Ո՛չ Կառավարության ներկայացուցիչը և ո՛չ էլ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները այս հարցադրումների պատասխանները չհնչեցրեցին:

Մինչդեռ հակահամաճարակային գործողությունների իրականացումը վերը ներկայացված ընտրությամբ պայմանավորելը հղի է հանրային կյանքը հակասահմանադրական խեղումների ենթարկելու վտանգներով և բոլորովին էլ էական չէ թե այդ քայլերին գնում ենք գիտակցված թե ոչ:

Իսկ երբ իշխանությունները հայտարարում են, որ լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը գտնվում է ընդիմության վերահսկողության ներքո և դա խոչնդոտում է իրենց աշխատանքներին, ապա իշխանության կողմից լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողության սահմանման ցանկացած փորձ կարելի է վերագրել լրատվամիջոցներին սանձելու իշխանությունների գայթակղությանը, ինչն ուղղակի անթույլատրելի է:

Ուստի խնդրին պետք է մոտենալ ելնելով այն հրամայականից, որ թե՛ իշխանությունների և թե հասարակության ընտրությունը պետք է լինի ‹‹և՛ առողջություն և՛ ազատություն›› սկզբունքը: Կարծում եմ հակահամաճարակային կարգավորումներում ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումներին անհրաժեշտ է մոտենալ շատ շրջհայաց՝ առաջնորդվելով հենց այդ սկզբունքով:

ՀԳ. Սույն գրառումը կատարելուց հետո տեղեկացա, որ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է վերը նշված օրենսդրական ակտերը և Արդարադատության նախարարը հանձնառել է ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումներին անդրադառնալ պատգամավորների մտահոգությունները հաշվի առնելով: Հուսամ, որ կարգավորումների մշակման ընթացքում պատկան մարմինները կառաջնորդվեն նաև վերը ներկայացված իմ հիմնավորումներով:

 


 

Խոսրով Հարությունյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս արտակարգ դրություն

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին