РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսի մասին Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հասցեին ապատեղեկատվության մեջ Միացյալ Նահանգների հնչեցրած մեղադրանքներն ընդամենը «կասկածներն ուրիշների վրա բարդելու» ԱՄՆ փորձեր են: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։ Գրում է Gazeta.ru- ն:
Միացյալ Նահանգները միաժամանակ մեղադրում է այլ երկրներին կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ և «վարկաբեկում Չինաստանին», ընդգծել է Շուանը: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ չինական կողմը ժամանակին միջազգային հանրությանը տեղեկատվություն է փոխանցել կորոնավիրուսի մասին։
«Ասեկոսեների տարածման և կասկածներն ուրիշների վրա բարդելու փորձերի ԱՄՆ-ի այս կատակերգությունը շատ անփույթ է», - հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման մեջ: Նրա խոսքերով ՝ այս երկրները ձգտում են վիրուսի տարածմանը հակազդելու հարցում վարկաբեկել ԱՄՆ իշխանությունների գործողությունները:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: