f

Անկախ

«Մեր կյանքը 360 աստիճանով շրջված է». Աննա Հակոբյանը կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ է բաժանում


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այսօր կառավարության շենքի մոտ կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ է բաժանում քաղաքացիներին: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը կամավոր որոշել է օգնել Առողջապահության նախարարությանը:

«Առողջապահության նախարարության կողմից արվեց հայտարարություն, որ այդ արհավիրքը դիմակայելու համար անհրաժեշտ են կամավորներ` տարբեր ոլորտներում: Մենք անմիջապես դիմեցինք, որովհետեւ, պայմանավորված արտակարգ դրությամբ, այլ երկների հետ շփումների սահմանափակման`նաեւ իմ գործունեությունն է դադարել որպես վարչապետի տիկին, բոլոր ծրագրերը հետաձգվել են, շփումները սահմանափակվել են: Որոշեցի կամավոր գրվել եւ իմ լուման ներդնել, օգտակար լինել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա: Նախարարությունից հայտնեցին, որ մեծ թվով կամավորներ կան եւ փորձեցին հեռու պահել ինձ, մտածելով, գուցե չարժե, սակայն մենք պնդեցինք, որ այդպես հնարավոր չէ, ես պետք է անպայման ինչ-որ բանով օգտակար լինեմ»,- ասաց վարչապետի տիկինը և հաելեց,որ իր դեմքով տարածելն առաջին հերթին կարևոր է.- «Բուկլետն այն մասին է, թե ինչ պետք է անել այս պայմաններում, ինչպես մեկուսանալ եւ այլն: Ես հաճույքով այն կբաժանեմ մարդկանց, կմաղթեմ առողջություն եւ խորհուրդ կտամ հետեւել այն հրահանգներին, որոնք տալիս են պատկան մարմինները»:

Այն հարցին, որը տարածություն պահպանելու խնդիր կարող է առաջանալ, քանի որ քաղաքացիները կցանկանան իր հետ նկարվել, Աննա Հակոբյանն ասաց. «Չեմ կարծում, որովհետեւ այսօր առաջին օրն է, որ ես դուրս եմ եկել այս ինքնամեկուսացումից հետո: Մի անգամ եմ վարչապետի հետ խանութ գնացել ու վերադարձել տուն: Այսօր մի պահ քայլեցի փողոցում, տեսա, որ բոլորը շատ ուշադիր են, գրկախառնության փորձեր չեղան: Հեռավորությունը պահպանելով` առողջություն էինք մաղթում»:

Իսկ ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցառումներ է ինքն իրականացնում այս օրերին, վարչապետի տիկինն ասաց. «Բոլոր այն միջոցները, ինչի մասին հայտարարում ենք... ինչպես հայտնի է գնացել էինք Սեւան, այնտեղից այդ ամենը թեժացավ, Սեւանից Երեւան վերադառնալուց հետո տանից ուղղակի դուրս չենք եկել: Ախտահանիչ միջոցներն ենք օգտագործում: Մեր առօրյան կազմակերպում ենք տանը, որը բավականին դժվար է»:

Իսկ որ խմբագիրները բողոքում են, որ պարետատունը ստիպում է լրատվամիջոցներին և անհատներին հեռացնել նյութերը կապված կորոնվաիրուսի տարածման հետ,դա  արդյոք խոսքի ազատության սահմանափակում չէ, Հակոբյանն ասաց. «Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր կյանքը 360 աստիճանով շրջված է: Մեր կյանքի բնականոն ընթացքը գոյություն չունի այլեւս: Բոլոր այդ հարցադրումները կարծես նախորդ կյանքից լինեն: Մինիմալ հոգեբանական տրավմաներով պետք է մեր ժողովուրդը դուրս գա այս իրավիճակից: Դրան են միտված նաեւ այդ սահմանափակումները: Մենք հիմա ինչ-որ միջանկյալ տարածությունում ենք եւ գնում ենք դեպի ապագան: Վտանգներ չեմ տեսնում եւ հույս ունեմ, որ բոլորը ըմբռնումներով կմոտենան այդ հարցերին»:

Աննա Հակոբյան նոր կորոնավիրուս

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին