f

Անկախ

Սա գործատուներին սնանկացնելու և տնտեսության աճը խաթարելու ուղիղ ճանապարհ է․ «Մանթաշով» գործարարների միություն


Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ս.թ. մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը՝ տնտեսվարողները խնդիր ունեն ստեղծված պայամաններում դիմակայելու՝ գործունեության մասնակի կամ ամբողջությամբ կասեցման պատճառով: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված և հրատապ ռեժիմով շրջանառության է դրված Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը, ինչն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը: Մասնավորապես նախագծով առաջարկվում է՝

- այն դեպքերում, երբ մասնավոր ոլորտի գործատուն, արտակարգ դրությամբ պայմանավորված, չկարողանա այլևս աշխատանքները շարունակել, այդ թվում հեռավար եղանակով, այնուամենայնիվ շարունակի վարձատրել աշխատողին՝ չաշխատած յուրաքանչյուր ժամի համար՝ առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով։ Պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է․

Արտակարգ դրության օրերի զարգացումները ցույց են տալիս, որ գործատուների մի մասը առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ և վճարում իր աշխատողներին, մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չվճարելով: Սակայն սա գործատուի ընտրությունը չէ և այս պարագայում գործ ունենք ոչ թե հարկադիր պարապուրդի, այլ ֆորս մաժորային իրավիճակի հետ: Ինչպես արդեն նշեցինք, մի շարք ընկերություններ ստիպված են մասնակի կամ ամբողջությամբ դադարեցնել իրենց գործունեությունը, և եթե չեն կատարվել աշխատանքներ և չի ստեղծվել հավելյալ արժեք, ապա վստահորեն կարող ենք ասել, որ այս կարգավորումը գործատուներին սնանկացնելու և տնտեսության աճը խաթարելու ուղիղ ճանապարհ է: Ուստի այն դեպքում, երբ հնարավոր չէ աշխատանքը շարունակել հեռակա կարգով, պետությունը պարտավոր է օգնել բիզնեսին և տնտեսությանը, քանի որ հենց բիզնեսի գործունեության պահպանմամբ է պայմանավորված ֆորս մաժորային իրավիճակի ավարտից հետո պետության տնտեսական վիճակը: 

Բացի այդ, ազատ շուկայական տնտեսության պարագայում պետությունը չպետք է սահմանափակի բիզնեսի ազատությունը և ստիպի գործատուին վարկային միջոցների հաշվին վճարել աշխատակիցների չաշխատած ժամանակի համար: Ի վերջո, պետական բյուջեն ձևավորվում է գործատուների վճարած հարկերից և ֆորս մաժորային իրավիճակում պետությունը պարտավոր է իր վրա վերցնել ռիսկերը՝ սահմանելով կարատինային նպաստ առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով՝ բացառելով վատ գործատուի կանխավարկածը և բիզնեսի նկատմամբ նման պարտադրող կարգավորումներ կիրառելը:

Մյուս կողմից, պետության կողմից առաջարկվող 150 միլիարդը տնտեսության մեջ դնելու և բիզնեսի աջակցման ճանապարհները պետք է ճիշտ սահմանել: Բացի այն, որ սա հավելյալ վարկային բեռ է ավելացնելու բիզնեսի համար, ոչ բոլորը կարող են օգտվել այս հնարավորությունից, քանի որ տնտեսվարողների մեծ մասը չեն համապատասխանում սահմանված ցուցանիշներին և չեն կարող օգտվել տվյալ վարկային միջոցներից, սակայն նրանց վրա տարածվում են աշխատանքային օրենսգրքով սահմանվող նոր պահանջները՝ անլուծելի թողնելով վերոնշյալ խնդիրները:

Առաջարկվող նախագծի մյուս կարգավորումները ևս բարենպաստ չեն բիզնեսի համար և առանց էական լուծումներ առաջարկելու խառնաշփոթ են ստեղծում գործատու-աշխատող ներկա և հետագա հարաբերություններում:

Նկատի ունենալով, որ առաջարկվող կարգավորումները միտված են աշխատակիցներին զերծ պահել ֆինանսական ցնցումներից՝ վստահ ենք, որ այս կարգավորումների հետևանքով բիզնեսի համար ցնցումների մասշտաբներրը կարող են բերել բիզնեսների սնանկացման և ավելի երկարաժամկետ ֆինանսական ցնցումների: 

Ուստի առաջարկում ենք, ստեղծված իրավիճակում համախմբվելով տնտեսության շարունական աճ ապահովելու գաղափարի շուրջ, կասեցնել նախագծի շրջանառության հետագա ընթացքը և համատեղ աշխատել այնպիսի կարգավորումների շուրջ, որոնք տվյալ իրավիճակում կաջակցեն, այլ ոչ թե սնանկացման կտանեն բիզնեսը:

տնտեսություն Մանթաշով գործարարների միություն հայտարարություն

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին