ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությունն աշխարհին կոչ է անում 2 միլիարդ դոլար հատկացնել կորոնավիրուսից տուժած երկրներին: Գրում է Gazeta.ru-ն։
Գուտերեշը նշել է, որ մարտի 25-ին ՄԱԿ-ը մարդասիրական ծրագիր կներկայացնի: Փաստաթուղթը կներառի 2 միլիարդ դոլար հատկացնելու հայց, որպեսզի «մարդասիրական արձագանքը հնարավորինս արդյունավետ լինի»:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: